Պոռնոաստղը, ում Դոնալդ Թրամփի փաստաբանները ժամանակին 130 հազար դոլար էին վճարել նախագահական ընտրություններից առաջ լռության համար, պատմել է, որ մոտ մեկ տարի սիրավեպ է ունեցել Սպիտակ տան տիրոջ հետ։
Ամերիկյան ԶԼՄ–ների հաղորդումների համաձայն՝ Սթեֆանի Քլիֆորդը, ով էրոտիկ ֆիլմերում հանես է գալիս Սթորմի Դենիելս կեղծանունով, պատմել է, որ ծանոթացել է Թրամփի հետ 2006 թվավականին, Նեվադայում՝ գոլֆի չեմպիոնատի ժամանակ։ Այդ ժամանակ Թրամփն արդեն ամուսնացած է եղել Մելանյայի հետ։ Սակայն և Սպիտակ տունը և Թրամփի փաստաբանը ժխտում են այս լուրերը։
«Այս լուրերը շրջանառվում են դեռևս 2011 թվականից։ Նախագահ Թրամփը բազմիցս կտրականապես ժխտել է միսս Դենիելսի հետ ունեցած որևէ կապ»,– նշել է փաստաբանը։