Ալեքսանդր Արզումանյանի օգտին կայացրած ՄԻԵԴ վճիռը աննախադեպ չէր մեր երկրի համար, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Գևորգ Կոստանյանը:
Նրա խոսքով՝ կալանավորման պրակտիկան մեր երկրում կատարելագործման կարիք ունի և շատ ժամանակ մարդու իրավունքները խախտվում են:
«Եվրոպական դատարանը հաստատեց, որ կալանավորման ընթացքում չեն պահպանվել կոնվենցիոն և օրենքի այլ պահանջները, թե Ալեքսանդր Արզումանյանի, թե այլ դեպքերում, որովհետև չեն հիմնավորվել կալանքի արտոնությունները», – նշեց Կոստանյանը: