2018 թվականի բանակային ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ բանակի հրետանային բրիգադներից մեկում հունվարի 15-ից անց են կացվում մասնագիտական հավաքներ՝ հրետանային զորամասերի ու ստորաբաժանումների հրամանատարների տեղակալների մասնակցությամբ:
Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հավաքների ընթացքում ղեկավար կազմը, հաշվի առնելով զորատեսակի առջև դրված խնդիրները, ինչպես նաև կիրառվող զինատեսակների առանձնահատկությունները, մասնակիցներին ուսուցանում է մարտի համակողմանի ապահովման, մասնագիտական ու հետախուզական պատրաստությանն առնչվող տարաբնույթ թեմաներ: