«Կորտեժ» նախագծով մեքենայի մանրածախ գինը, որը սպասարկելու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, կսկսվի 6-7 միլիոն ռուբլուց։ Այս մասին հայտարարել է Արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը։ Նրա խոսքերով՝ խնդիրը եղել է որոշել գինը Մերսեդես S–դասի մեքենաների մակարդակով՝ հանած տասնհինգ տոկոս։
«Կորտեժ» նախագիծը, երկրի առաջին դեմքերի համար, միասնական մոդուլային պլատֆորմի վրա մեքենաների ընտանիքի (լիմուզին, սեդան, մինիվեն) ստեղծում է ենթադրում։ Որպես նախագծի արտադրական գործընկեր հանդես է գալիս Վադիմ Շեվցովի՝ Sollers կազմակերպությունը։ Բյուջեից ներդումները նախագծի մեջ կկազմեն 12,4 միլիարդ ռուբլի։
Նախագծողների պլանի համաձայն՝ մեքենան կունենա 800 ձիաուժ հզորությամբ շարժիչ, իսկ զրահապատ մեքենայի քաշը կկազմի վեց տոննա։