Բոլոր դեպքերում, գուցե պատասխանը կարող էր լինել մի փոքր այլ կերպ: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Կորյուն Նահապետյանը՝ անդրադառնալով պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի` Facebook-ի էջում զինծառայող Ալբերտ Դալլաքյանի համար դրամահավաքություն ձեռնարկելուն եւ քաղաքացիներին մեկնաբանություններին կոշտ պատասխանելուն:
«Բոլոր տեսակի շփումներում մեջ պետք է պահպանել քաղաքավարության կանոնները, դա վերաբերում է նաեւ իշխանության ներկայացուցիչներին»,-ասաց նա ու շարունակեց. «Ես չէի ուզենա գույները խտացնել և այդ գրառման հետ կապված ծայրահեղ վիճակ ստեղծել, որովհետև հասարակության մեջ, քաղաքական համակարգում պետք է հանդուրժողականության մթնոլորտ ձևավորենք և կարողանանք փոխադարձ հարգանքի սկզբունքով շփվել քաղաքացիների հետ»: