Ազգային ժողովը այսօր՝ հունվարի 17-ին, շարունակում է աշխատանքները և քննարկում է Ոստիկանության մասին օրենքում փոփոխություններ անելու մասին օրենքի նախագիծը:
«Այս օրենքի նպատակը ոչ թե ընդդեմ քաղաքացու և ընդդեմ քաղաքական գործիչների խնդիրներ լուծելն է, այլ հանուն քաղաքացու պաշտպանության է»,- հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նրա նշեց, որ իր գործընկեր պատգամավորների մտքի թռիչքը շատ ավելի լայն էր. «Ոստիկանությունը որևէ խնդիր չունի օպերատիվ գաղտնի տեսանկարահանման, եթե դա պահանջում է հանցագործության դեմ պայքարը»: Նա իր գործընկերներին խորհուրդ տվեց ժպտալ, քանզի «ժպիտը գեղեցկացնում է մարդուն. Դուք էլ ժպտացեք, պարոնայք»:
Մանրամասները՝ տեսանյութում: