ԱՄՆ-ում 6-ամյա Ռայքեր Ռոքը, որին չղջիկը ճանկռոտել էր, Օռլանդոյի հիվանդանոցներից մեկում մահացել է կատաղությունից։ Այս մասին հայտնում է New York Post-ը։
Տղայի հայրը պատմել է, որ երբ նա գտել է հիվանդ չղջիկին, դրել է նրան դույլի մեջ և հրահանգել որդուն ձեռք չտալ կենդանուն։ Սակայն տղան չի լսել, ինչի արդյունում կենդանին նրան ճանկռել է։
Տեղի ունեցածից հետո տղամարդը մանրակրկտորեն լվացել է երեխայի վերքը, սակայն հիվանդանոց չի տարել, քանի որ տղան վախեցել է ներարկումներից։ Երեխան բուժհաստատություն է տեղափոխվել մեկ շաբաթ անց, երբ արդեն նրա մատները թմրել են և ուժեղ գլխացավ է սկսվել, սակայն արդեն ուշ է եղել։