Աշխարհահռչակ իսպանացի երգիչ Էնրիկե Իգլեսիասն առաջին անգամ ցույց է տվել իր նորածին երեխայի լուսանկարը։ 2017 թվականի դեկտեմբերի 16-ին ռուս թենիսիստուհի Աննա Կուրնիկովան նրա համար երկվորյակ է լույս աշխարհ բերել։
Երգիչը լուսանկարը հրապարակել է իր Instagram-ում։ Ընդամենը 1 ժամում լուսանկարը հավաքել է ավելի քան 600 հազար լայք և բազմաթիվ հիացական մեկնաբանությունների արժանացել։
Հայտնի է, որ զույգը որդուն անվանել է Նիկոլաս, իսկ դստերը՝ Լյուսի։ Թենիսիստուհին թաքցրել է իր հղիությունն ու չի երևացել հանրությանը 2016 թվականի նոյեմբերից։
Պարբերաբար շշուկներ են հայտնվել նրանց հարսանիքի մասին, սակայն աստղային զույգը տեղեկությունը չի հաստատել։ Կուրնիկովայի և Իգլեսիասի համար այդ երեխաներն առաջինն են։