Ազգային ժողովը այսօր՝ հունվարի 17-ին, շարունակում է աշխատանքները և քննարկում է Ոստիկանության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:
«Ես առաջարկում եմ տեսախցիկներ տեղադրել առաջին հերթին ոստիկանական բաժանմունքներում, կաբինետներում, դատախազության բոլոր առանձնասենյակներում, կառավարության ամբողջ համակարգի կաբինետներում, ու թափանցիկ դարձրեք ձեր աշխատանքը հասարակության համար»,- առաջարկեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանը՝ հավելելով, որ դրանով կկանխարգելվեն այդ համակարգերի կողմից պլանավորվող և իրականացվող հանցագործությունները:
Մանրամասները՝ տեսանյութում: