Ուկրաինացի դաշնակահարուհի Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան դատարանում վիճարկում է ապահարզանի գործընթացը նախկին ամուսնու՝ դերասան Արմեն Ջիգարխանյանի հետ։ Այդ մասին թատրոնի ռեժիսորը պատմել է «Թող խոսեն» ծրագրի տաղավարում։
Փորձագետներն ու հանդիսատեղը չեն հասկացել, թե Վիտալինային ինչու՞ է հարկավոր ապահարզանի վերաբերյալ դատական վճռի չեղարկումը։ Այդ նախաձեռնության հնարավոր պատճառ են անվանել դերասանին ստիպելու ցանկությունը՝ վճարելու գումարը բնակարանի համար, որն ամուսինները վերցրել էին վարկով։
Ջիգարխանյանը տաղավարում պատմել է, թե ինչպես է իր երիտասարդ կինը գաղտնի իրեն տվել հոգեմետ նյութեր, որոնք փոխում են գիտակցությունը։ Փորձագետները խորհուրդ են տվել թատրոնի ռեժիսորին դիմել կլինիկա, որտեղ նրա մազերից նմուշ կվերցնն փորձաքննության համար։ Դերասանի խոսքով՝ հանցագործը պետք է պատասխանատվություն կրի արածի համար։