Կտավը, որի համար ամերիկյան Թինեք քաղաքի 3 բնակիչներ (Նյու Ջերսի նահանգ) ցանկացել են ստանալ 250 դոլար, եղել է Ռեմբրանդտի կորած նկարը։ Այս մասին հայտնում է USA Today-ը։
Լանդաու եղբայրները որոշել էին վաճառել նկարը, որը կախված է եղել տանը 1930-ականներից՝ մոր մահից հետո։
Նրանք ցույց են տվել նկարը աճուրդային գնահատողին, սակայն այն նրա վրա որևէ տպավորություն չի գործել։ Աճուրդը սկսվել է 250 դոլարից, սակայն շուտով լոտի արժեքը հասել է 100 հազար դոլարի, իսկ այնուհետև 1.1 մլն դոլարի։
Աճուրդի կազմակերպիչները չեն գիտակցել կտավի արժեքը, քանի դեռ նրանց չի զանգահարել մի մասնակից Գերմանիայից ու հայտնել, որ նկարը պատկանում է Ռեմբրանդտի վրձնին։ Այն մտնում է շարքի մեջ, որը հոլանդացի նկարիչը նկարել էր XVII դարի սկզբին։
Նկարի նոր տերն է դարձել ֆրանսիացի գնորդը, ով համոզվելով դրա իսկության հարցում, վերավաճառել է կտավը կոլեկցիոների՝ ստանալով դրա դիմաց մոտ 4 մլն դոլար։