Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փետրվարի 5-ին կայցելի Վատիկան՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ քննարկելու Երուսաղեմի կարգավիճակը։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։
«Hurriyet թերթն ու այլ ԶԼՄ-ներ հայտարարել են, որ Էրդողանը փետրվարի 5-ին Վատիկան կուղևորվի բանակցությունների համար, որոնք, ինչպես սպասվում է, կկենտրոնանան Երուսաղեմի կարգավիճակի վրա։ Էրդողանը՝ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ-ի որոշման քննադատը, գովել է Ֆրանցիսկոսին համանման դիրքորոշման համար»,-ասվում է հրապարակման մեջ։
Այցի վերաբերյալ պաշտոնական տեղեկություն չկա։
Hurriyet-ը տեղեկացնում է նաև, որ Էրդողանը պապի հետ հանդիպումից հետո կայցելի մի շարք լատինաամերիկյան երկրներ։