Thursday, 28 03 2024
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
11:10
«ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպման հիմնական կետը տնտեսական կայունությունն է»․ Միլլեր
Ռուսները մի դիրք զիջեցին Հայաստանում. տակտիկակա՞ն նահանջ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Պոլիկլինիկայի նախկին տնօրենը յուրացրել է բժիշկների աշխատավարձը և վառելիքը
Ուղիղ. Ժողովրդավարական ուժերի համաժողով` նվիրված Հայաստանի եվրաինտեգրմանը
Նման այցերը մեծ քաղաքական եւ անվտանգային նշանակություն ունեն. Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը
10:15
Նավթի գներն աճել են. 27-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Եվրոպան բացել է իր դռները. հայտ ներկայացնելու ճիշտ ժամանակն է

Ոչ ճիշտ տնտեսական քաղաքականություն է վարվում. կառավարությունը կարող էր կանխել թանկացումները

«Այս թանկացումները արդյունք են ոչ ճիշտ տնտեսական քաղաքականության։ Տարիներ շարունակ պետություն, մասնավոր գործընկերություն գործառույթն ու գործիքակազմը պետք է ավելի հստակ գործեր»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ, Հանրային խորհրդի անդամ, հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը։ Նրա խոսքերով՝ այն ապրանքները, որոնք հիմա առավելագույնս են թանկացել, կարելի էր այստեղ՝ Հայաստանում արտադրել և կանխել այդ թանկացումը։ «Տարիներ առաջ Հայաստանում խոշոր անասնապահական ֆերմաներ կառուցելով մենք կկարողանայինք կանխել, մեղմել դրսից մեր կախվածությունը և այսօրվա պես կոլապսի մեջ չէինք ընկնի կարագի թանկացումից, մսի թանկացումից։ Առաջին անհրաժեշտության ապրանքների արտադրության մասով պետությունը, հանրային գործընկերութունը պետք է դառնա արդիական և շատ կարևոր»,- ընդգծեց Սաֆարյանը։

Մեր դիտարկմանը, թե ստեղծված վիճակում, երբ իր մատնանշած քայլերը չի կատարվել, դրանից բացի, ունենք շատ բարձր գնաճ, որը պետք է լինի կառավարության հիմնական գործառույթը գնաճը զսպելու համար, Սաֆարյանն արձագանքեց. «Կառավարությունը պետք է քայլեր ձեռնարկի հակազդելու գնաճին։ Օրինակ՝ բենզինը, դիզվառելիքը թանկացել է, իսկ կառավարությունը դրա դեմն առնելու համար, հակառակը՝ նպաստավոր պայմաններ է ստեղծում։ Ակցիզային հարկն է վերականգնում, դիզվառելիքի համար ավելացված արժեքի հարկն է վերանայում։ Այս ամենը անմիջական ազդեցություն է թողնելու գյուղատնտեսական ապրանքների թանկացման վրա»։ «Մենք կանգնում ենք փաստի առաջ, նոր մտածում ենք, թե ինչ կարելի է անել։ Մինչդեռ կարելի էր կանխատեսել սպասվող թանկացումները, և ամեն ինչ չթողնել շուկայի ինքնակառավարվող գործառույթին, որը, բնականաբար, հանգեցնելու էր սրան»,- ասաց Սաֆարյանը՝ հավելելով, որ առկա գնաճին հակազդելու եղանակներից մեկը աշխատավարձերի, թոշակների բարձրացումը պետք է լինի, որը, ինչպես հայտնի է, բյուջեով նախատեսված չէ։

Վազգեն Սաֆարյանի խոսքերով՝ այս գնաճի ֆոնին շատ տնտեսվարողներ օգտվում են առիթից և գնում են սպեկուլյատիվ գնաճի, որի պարագայում էլ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը պետք է ուսումնասիրություններ անի և հանիրավի գները բարձրացնողների հանդեպ պատժամիջոցներ կիրառի։ «Պետք է որոշում կայացվի, որ նման ճանապարհով գերշահույթ ստացողների եկամուտների 90 տոկոսը գնա բյուջե։ Նման պարագայում ոչ ոք չի գնա սպեկուլյատիվ գնաճի ճանապարհով հարստանալուն»,- նշեց Սաֆարյանը։

Ինչ վերաբերում է Ազգային վիճակագրական ծառայության վիճակագրությանը, ըստ որի՝ գնաճը կազմում է 0.8 տոկոս, ապա մեր զրուցակցի խոսքերով՝ ԱՎԾ-ն սխալ մեթոդաբանություն է ընտրել գնաճը հաշվարկելու։ Չի կարելի սառնարանի, հեռուստացույցի, հատակի ծածկի նվազեցված գինը համադրել կարագին, մսին։ «Մարդիկ 10 տարին մեկ են հեռուստացույց կամ սառնարան գնում, իսկ միսն ու կարագը, հացը ամեն օր են գնում։ Ապրանքների համար պետք է առաձին վիճակագրություն վարվի։ Եվ հետո սա պետք է պատճառ դառնա, որ վերանայվի պետության մոտեցումը շուկայական հարաբերություններին։ Պետք չէ ամեն ինչ թողնել ինքնակարգավորման տարերքին։ Շուկան ինքնակարգավորման մեխանիզմներ չունի, դրա համար էլ շուկայական տնտեսություններին բնորոշ են ճգնաժամերը, լճացումները, գների տատանումները։ Պետությունը պետք է կարգավորիչ ֆունկցիաներ ունենա և խթանի տեղական արտադրությունը»,- նշեց Սաֆարյանը։

Սաֆարյանը չի հավատում փողոցային պայքարով թանկացումների դեմն առնելուն․ «Եթե թանկացումները օբյեկտիվ են, հիմնավորում ունեն, օրինակ՝ հարկերի պատճառով են և այլն, փողոցային պայքարով, չեմ կարծում, որ հնարավոր է կանխել»։

Հանրային խորհրդի անդամը նշեց, որ թանկացումների հետ կապված հանրային խորհուրդը առաջիկայում խորհրդակցություն կհրավիրի, բայց դե, Սաֆարյանի խոսքերով՝ ամեն ինչ շատ պարզ է, քանի որ թանկացումների մասին խոսել է անգամ Սերժ Սարգսյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում