Thursday, 28 03 2024
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն

Կա հստակ նպատակ. հասնել և անցնել Իսրայելից

Վարչապետ Կարեն Կարապետյանը 10 տարի ժամանակ էր սահմանել Հայաստանի գյուղատնտեսությունը Իսրայելի մակարդակին հասցնելու համար: Մեկ տարին այլևս անցյալում է և այս ընթացքում կառավարությունը ամեն ինչ անում է, որպեսզի շատ ավելի շուտ ունենանք Իսրայելին չզիջող գյուղատնտեսություն: Ահավասիկ. արդեն անցած գարնանից Հայաստանի շուկայում զգալի քանակություն է ապահովում ռուսական և բելառուսական ծագման թռչնամիսը: Դա, բնականաբար, հայկականի ծավալների նվազման հաշվին: Եթե հաշվի առնենք նաև այն, որ դրանից առաջ էլ «համապատասխան տեղում» թռչնաբույծներին քվոտավորել էին, թե ինչքան թռչնամիս պետք է արտադրվի, պարզ բացատրելով, որ դրանից ավելին պարզապես չի իրացվի (այդ «բացը» համապատասխան մարդիկ լրացնում են հիմնականում Բրազիլիայից ներկրվող սառեցված թռչնամսով), հասկանալի կդառնա, թե ճյուղի զարգացման համար ինչ նպաստավոր պայմաններ են ստեղծվել: Հավելենք, որ նույն ԵԱՏՄ կազմում գտնվող և՛ Ռուսաստանը, և՛ Բելառուսը սուբսիդավորում են իրենց ֆերմերներին, իսկ Հայաստանը՝ ոչ: Հետևաբար ընդգծված այս բացասական զարգացումները առաջիկայում էլ ավելի են խորանալու, քանի որ բարձրանալու է այլ երկրներից ներկրվող ապրանքների հարկերը, իսկ մեզանում աճեցվող թռչունի մայրական կազմը ներկրվում է հիմնականում Իրանից, մեկ օրական ճտերի տեսքով: Մինչդեռ մասնագետները բազմիցս են հաշվարկներով ապացուցել, որ Հայաստանն ի վիճակի է ոչ միայն իրեն բավարարել թռչնամսով, այլև արտահանել:

Մինչ գյուղատնտեսության նախարարությունից շտապում են «հավաստիացնել», որ դիզվառելիքի թանկացումը էական ազդեցություն չի ունենա գյուղմթերքի ինքնարժեքի վրա, դիտարկումները այլ եզրահանգման են բերում: Վերջին տարիներին դիզվառելիքը սուբսիդավորվել է: Այս տարվանից սկսած, այն ոչ միայն չի սուբսիդավորվելու (չնայած, որ այս ուղղությամբ ինչ որ խոստումներ հնչում են), այլ ընդհակառակը՝ թանկացել է:

Պայմանավորված ԵԱՏՄ մեր մուտքով, բավականին բարձր հարկեր են սահմանվել այլ՝ ոչ ԱՊՀ երկրներից ներկրվող սերմացուների ներկրման համար (նախկինում նման ապրանքների ներկրումը չէր հարկվում): Այս տարի այն 1%-ով հարկվելու է և ամեն հաջորդ տարում այն աճելու է մինչև 10 %-ի: Պատկերը հասկանալի լինելու համար նշենք, որ, օրինակ, Եվրոպայից բերվող սերմացու կարտոֆիլի արժեքը սկսվում է 200-300 դրամից ընդհուպ մինչև 1000 դրամ և ավելի:

Պարարտանյութերի մասով նույնպես սուբսիդավորում էր իրականացվում: Այս տարվանից, ի թիվս մյուսների, այն դադարեցվում է: Արդյունքում սրա գների 20-30%-ոց աճ է սպասվում: Հայաստանը ազոտական պարարտանյութ է ներկրում հիմնականում Վրաստանից (ավելի ցածրորակն ու հետևաբար ամենաէժանը), ՌԴ-ից, Ուկրաինայից և Իրանից: Ինչ էր տեղի ունենում նախկինում սուբսիդավորման անվան տակ. բերում էին բավականին լուրջ քանակներ ռուսական, իրանական արտադրության սելիտրա, դրանք փոխանակում «համապատասխան գործարարների» ներկրած վրացական արտադրության էժան սելիտրայի հետ, այդ էժանը, որպես սուբսիդավորված, բաժանում գյուղացուն, իսկ գյուղացուց հավաքած փողերով բերված բարձրորակը թանկ գներով վաճառում համապատասխան վաճառակետերից: Այս տարվանից շուկան ազատականացվում է: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ եթե պարարտանյութերի շուկան իրականում ազատականացվի, ապա սելիտրայի արժեքը կկազմի պարկը 5.5-6 հազար դրամ: Սակայն դա անհնարին է, որովհետև, ինչպես գազի, բենզինի դեպքում, այստեղ էլ շատ լուրջ գումարներ են շրջանառվում և պատասխանատուները դրանք «հենց այնպես քամուն չեն տա»: Մասնագիտական գնահատականներով՝ բուսաբուծության ոլորտում տարեկան միջին հաշվով օգտագործվում է 35-36 հազար տոննա ամոնիակային սելիտրա: ԱՎԾ-ի տվյալներով՝ տարեկան Հայաստան է ներկրվում 75-80 հազար տոննա, 2016թ.-ին՝ 140000 տոննա սելիտրա: Անհասկանալի այս թվերը մեկ անգամ ևս փաստում են ինչ-որ մանիպուլյացիաների մասին, որն այլ թեմա է: Փաստորեն, այս առումով էլ է գյուղացին հայտնվել կոտրած տաշտակի առաջ:

Բուսաբուծության ոլորտի զարգացման կարևորագույն բաղադրիչներից մեկը թունաքիմիկատների գործածությունն է: Հայաստանը բուժանյութեր ներկրել է հիմնականում Չինաստանից, Եվրոպայից, Թուրքիայից, Իրանից և ՌԴ-ից: Գնային առումով ամենաբարձրը եվրոպական որակյալ բուժանյութերն են, ամենաէժանը՝ չինականը: Ընդ որում եվրոպական արտադրության բուժանյութերի մի մասը Հայաստան է ներկրվում ՌԴ-ից, ազդող նյութի ավելի ցածր բաժնեմասով (ՌԴ-ում «վերամշակում են») և ավելի բարձր գնով: Ինչ վերաբերում է չինականին, սրանք որակով ցածր են, հետևաբար՝ ավելի էժան: Բայց և ամենաշատը օգտագործվող: Վերջին տարիներին սրանց գները կայունորեն նվազում էին: Այն աստիճանի, որ գյուղերում կարծիքներ էին հնչում, որ Սամվել Ալեքսանյանը Հայաստանում թունաքիմիկատների գաղտնի արտադրություն ունի: Հիմա հայտարարվում է, որ Չինաստանում սրանց գները 10-20%-ով աճել են: Դրանից զատ, ինչպես նշվեց, հարկերով պայմանավորված սրանց գները աճելու են: Որոշ հաշվարկներով՝ մինչև 40%-ով: Եվ քանի որ չինական ու մյուս երկրների արտադրության քիմիկատները չեն կարող նույն գինն ունենալ, շուկայի խաղացողները գնային համամասնությունը պահպանելու են, որոշակիորեն թանկացնելով նաև մյուս երկրներում արտադրվածների գները:

Այս ֆոնի վրա բացառվում է, որ մեխանիզացիայի գները չկլորացվեն. ասենք՝ 1 հա-ի վարը 45-50 հազարից հասցվի 50-55-ի:

Նմանատիպ այլ բազում զարգացումների ականատեսը կլինենք 2-3 ամսից, սեզոնի բացվելուն պես: Իսկ հիմա նշենք, որ այս տարի գյուղատնտեսությանն ուղղված բոլոր մատակարարումները, բացառությամբ ոռոգման ջրի, թանկացել են: Այս պարագայում, ամենամեղմ հաշվարկներով՝ ցանկացած բուսաբուծական մթերքի ինքնարժեքը բարձրանալու է 10-20%-ով, ինչը էլ ավելի է բարդացնելու սրանց իրացումը ռուսական շուկայում, հատկապես, եթե այդ շուկան բացվի թուրքական ու եվրոպական գյուղմթերքի առաջ: Նույն ԱՎԾ-ի տվյալներով՝ Հայաստանի ներքին շուկան ի վիճակի է կլանելու արտադրված մթերքի հազիվ 20-30%-ը:

Այնպես որ, գյուղատնտեսությունը հերթական անգամ անկումից անկում է գնում: Եվ դա այս ընթացքում ձևավորված մտածելակերպի ու գործելաոճի արդյունք է, որ ավելի վատ հետևանքներ է ունենալու:
Նախընտրական քարոզչության ընթացքում վարչապետը գրեթե ամենուր գյուղացիներին հարցնում էր. «Իսկ դուք ինտենսիվ այգիներ ունե՞ք, հիմնե՞լ եք»: Կարեն Կարապետյանը գիտեր, նրան ներկայացրել էին, որ մեկ հա նման այգու հիմնումն արժե 42-45 հազար դոլար, բայց դա չէր խանգարում, որ նա հարցն ուղղեր մարդկանց, որոնք բողոքում էին, որ հացի խնդիր չեն կարողանում լուծել: Նման տրամաբանությունը էլ ավելի է խորացնելու բացասական զարգացման միտումները, բայց հիմա դա չէ կարևորը, այլ այն, որ կա, ձևավորվել է հստակ նպատակ. հաջորդ հնգամյակում հասնել ու անցնել Իսրայելից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում