«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին երեկ ուշագրավ տվյալներ են հայտնի դարձել հունվարի 8-ին Երևանի Աբովյան-Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում ոստիկանների մահվան պատճառ դարձած ավտովթարի հերոսի՝ Երևանի ավագանու նախկին անդամ, Ճվճվ Արո մականվամբ Արա Վարդանյանի որդի Սարգիս Վարդանյանի և նրա եղբոր քաջագործությունների մասին:
Պարզվում է` նախորդ տարվա ընթացքում Սերժ և Սարգիս Վարդանյանները ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու արդյունքում ավելի քան 15 հազար դոլարի տուգանք են «վաստակել»: Ու այդ բոլոր տուգանքները վճարել է նրանց պապը՝ «Տրանսգազ» ՍՊԸ-ի տնօրեն Նիկոլայ Գաբրիելյանը:
«Ժողովուրդ» օրաթերթը ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից փորձեց պարզել տեղեկությունը, սակայն ոստիկանությունից հրաժարվեցին պատասխանել` նշելով, որ դրանք անձնական տվյալներ են և հրապարակման ենթակա չեն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: