ՄԱԿ-ում կփորձեն Մակեդոնիայի համար նոր անվանում գտնել։ Հունաստանի և Մակեդոնիայի ներկայացուցիչների բանակցությունները՝ ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Մեթյու Նիմիցի մասնակցությամբ, կվերսկսվեն չորեքշաբթի։
Մակեդոնիայի անվան պատճառով երկու հարևանների վեճը շարունակվում է 1991 թվականից՝ Հարավսլավիայից կազմից մակեդոնացիների դուրս գալու պահից։
Հունաստանը ձգտում է հասնել հանրապետության անվանափոխության, որպեսզի այն չշփոթեն հունական Մակեդոնիա շրջանի հետ, և արգելափակում է Սկոպյեի անդամակցությունը ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին։ Անվանումը, որով երկիրը 1993 թվականին ընդունվել է ՄԱԿ, կրկին չի գոհացնում Աթենքին (Մակեդոնիայի նախկին հարավսլավական հանրապետություն)։