ԱՄՆ-ը և Ղազախստանն ավելի քան 7.5 մլրդ դոլարի 20-ից ավելի կոմերցիոն գործարքներ կստորագրեն, համաձայնագրերն այդ թվում կվերաբերվեն Boeing ինքնաթիռների գնմանը, էլեկտրաքարշերի կառուցմանն ու ագրարային ոլորտում ներկայությանը։ Այս մասին հայտնել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցությունների արդյունքներով։
«Ես վստահ եմ, որ իմ այցի արդյունքը կդառնա ղազախ-ամերիկյան հարաբերությունների բաձրացման որոշումն ընդլայնված ռազմավարական գործընկերության մակարդակ՝ երկու ժողովուրդների ու երկրների շահերի համար»,-ասել է Նազարբաևը։
Ղազախստանի նախագահը պաշտոնական այց է կատարում ԱՄՆ, որը սկսվել է այսօր և կշարունակվի մինչև հունվարի 18-ը։ Այդ օրը ՄԱԿ-ի շտաբ-բնակարանում նշանակված են ԱԽ անդամների բարձր մակարդակով դեբատները՝ «Զանգվածային ոչնչացման զենքի չտարածումը. վստահության միջոցառումներ» թեմայով։ Դեբատները կկայանան Ղազախստանի նախագահի գլխավորությամբ։