Thursday, 25 04 2024
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին

ԱԱԾ վարչության պետի մայրն ու քույրը մի քանի տասնյակ գորիսեցիների անունով հազարավոր դոլարների հասնող կեղծ վարկեր են ձևակերպել

Անցած տարի Գորիսի մի շարք քաղաքացիներ շատ պատահաբար հայտնաբերել են, որ իրենք հանդիսանում են «Կամուրջ» վարկային կազմակերպությունից վերցված վարկերի երաշխավորներ։ Որոշ դեպքերում անգամ հանդիսանում են վարկառու, իրենց անուններով վարկեր են ձևակերպված, որը չմարելու արդյունքում մարդկանց բնակարանները, գույքը հայտնվել է կալանքի տակ։

Այս ուշագրավ հանցագործությունը ունի բազմաթիվ դրվագներ, իսկ առանցքային խաղացողները՝ իրական վարկառուները ոչ ավել, ոչ պակաս Ազգային անվտանգության ծառայության Սյունքիի մարզային վարչության Գորիսի բաժնի պետ Կարեն Ջավահիրյանի մայրն է՝ Արաքսյա Ղասումյանը և քույրը՝ Քնարիկ Ջավահիրյանը։

Ամեն բան սկսվել է նրանից, երբ գորիսեցիներից մեկը «Ամերիաբանկ»-ից ցանկացել է վարկ վերցնել, համապատասխան թղթերը ներկայացրել է, և երբ պետք է արդեն վարկը հաստատվեր, պարզվել է, որ վարկը մերժվել է, իսկ պատճառն այն է, որ ինքն արդեն հանդիսանում է «Կամուրջ» վարկային կազմակերպությունից վերցված մի վարկի երաշխավոր, որը չի մարվել։ Քաղաքացին տարբեր գրություններ է ուղարկել վարկային կազմակերպության տնօրինությանը, խորհրդի անդամներին, սակայն առանձնապես պատասխան չի ստացել։ Մեկ անգամ միայն վարկային կազմակերպության տնօրենն է պատասխանել՝ հորդորելով, խնդրելով ձեռնպահ մնալ բողոքներ ներկայացնելուց, քանի որ իրենք պատրաստակամ են պատժելու մեղավորներին։ Տուժած քաղաքացիները որոշում են սպասել, սակայն մի օր էլ պարզում են, որ իրենց բնակարանները, գույքը կալանքի տակ է, որից հետո բողոքներ են ներկայացնում իրավապահ մարմիններին, բողոքների հիման վրա քրեական գործ է հարուցվում, որը սակայն առանձնապես արդյունք չի տալիս։ Այնքան է ձգձգվում, որ վաղեմության հիմքով քրեական գործը քննիչ Արման Մանուչարյանի կողմից կարճվում է, իսկ տուժած քաղաքացիները ճանաչվում են որպես երաշխավոր և պարտավորվում են վճարելու վարկային գումարը։ Տուժած գորիսեցիների խոսքերով, սակայն, սա աբսուրդ է, քանի որ իրենք երբևէ, որևէ առնչություն չեն ունեցել այդ վարկերի հետ, բայց չգիտես ինչպես՝ իրենց ստորագրությունները, անձնական տվյալները հայտնվել են այդ գործում և իրենք ձևակերպվել են որպես երաշխավորի։ Եվ քրեական գործի քննության ընթացքում էլ փորձագետը տուժածներից մի քանիսի մասով եզրակացություն է տվել, որ ստորագրությունները կեղծված են, իսկ կան քաղաքացիներ, որոնց ստորագրությունը փորձագետը հաստատված է համարել։

Կոնկրետ մի գորիսեցու դեպքում, երբ նրա ստորագրությունը փորձագետը հաստատված է համարել և իբր նրա երաշխավորությամբ 7500 ԱՄՆ դոլար վարկը ձևակերպված է Արաքսյա Ղասումյանի անունով, որը, ինչպես արդեն նշեցինք, ԱԱԾ Գորիսի բաժնի պետի մայրն է։

Եղել են դեպքեր նաև, երբ տվյալ վարկառուները քաղաքացիներին համոզել են իրենց անուններով վարկեր ձևակերպել, որը պետք է վարկառուն փակի, սակայն ընթացքում վերցված վարկն այդպես էլ չի մարվել։ Այսինքն՝ վերը նշված պաշտոնյայի ընտանիքի անդամներից տարբեր պահանջներով բողոքներ կան, որոնք անարձագանք են մնացել և իրավական հետևանք չեն ունեցել։ Մեզ հասած տեղեկություններով՝ ներկայումս քննվում է միայն մի քանի համայնքապետերի մասով քրեական գործը, ովքեր վարկառուներին կեղծ տեղեկանքներ են տրամադրել, որոնցով հաստատվել է, որ տվյալ անձինք հանդիսանում են այս կամ այն գույքի սեփականատեր, ունեն, ասենք՝ 20 գլուխ խոշոր եղջերավոր անասուն, 10 հատ խոզ, 25 մեղվաընտանիք։ Այս մասով գործը դեռևս քննվում է, իսկ կոնկերտ տուժած գորիսեցիների գործերը հիմնականում կարճվել են։ Այդ գործերից մեկով, սակայն, տուժած քաղաքացու պաշտպանը բողոքարկել է քննիչի՝ գործը կարճելու որոշումը։ Այս գործը, չգիտես ինչու, քննվելու է Ստեփանակերտի դատարանում։ Առաջիկա օրերին նիստ կնշանակվի։

Նշենք, որ քրեական գործի քննության ընթացքում վարկատու տիկնայք, որպես արարքի հիմնավորում, նշել են, որ վարկը վերցրել են իրենց բիզնեսն ընդլայնելու նպատակով, սակայն այս կանայք անցած տարվա հունվարին, վարկը վեցնելուց անմիջապես հետո, հայտարարություն են ներկայացրել իրենց բիզնեսը դադարեցնելու համար, իսկ օգոստոս ամսին արդեն առհասարակ լուծարել են բիզնեսը։ Սա ևս փաստում է, որ ոչ մի բիզնես ընդլայնելու մտադրություն էլ չի եղել։ Պարզապես նրանք մտադրված, վարկային կազմակերպության ղեկավարության իմացությամբ գնացել են նման քայլի։

 

«Կամուրջ» վարկային կազմակերպության Վերահսկողության ծառայության ղեկավար Գևորգ Կարապետյանը մեզ հետ զրույցում խնդրին ծանոթանալուց հետո խոստացավ վաղը պատասխանել մեր բոլոր հարցերին՝ պատճառաբանելով, որ քաղաքում չէ և իրեն փաստաթղթեր են անհրաժեշտ հարցերին պատասխանելու համար։

Փոխարենը մեզ հաջողվեց գտնել «Կամուրջ» վարկային կազմակերպության արդեն նախկին վարկային մասնագետներից մեկին՝ Արաքսյա Վարդանյանին, որը հանդիսացել է հենց այն աշխատակիցներից, ով ձևակերպել է վերը նշված կասկածելի ու կեղծ վարկերը։

-Արաքսյա, կնշեք՝ ինչպես եք ձևակերպել վարկեր, որոնք, փաստորեն տրամադրվել են կեղծ փաստաթղթերի, կեղծ ստորագրությունների հիման վրա։ Դուք իմացե՞լ եք, որ կեղծ գործարք եք կատարել։

-Ճիշտն ասած, դուք սխալ հասցեով եք զանգել։ Խնդիրն ավելի շատ գլոբալ բնույթ է կրել։ Վարկային մասնագետներն այդքան իրավասություն չունեին, որ իրենց իմացությամբ այդքանը կատարվեր։ Տեղեկությունը մի քիչ վերևներից պետք է ճշտեք։

-Այսինքն՝ ուզում եք ասել, որ վերևները տեղյա՞կ են եղել, որ կեղծիք է տեղի ունենում, և վարկերը ձևակերպվում են կեղծված փաստաթղթերի ու ստորագրությունների հիման վրա։

-Բնականաբար։ Վարկային մասնագետը՝ ես, նոր ընդունված եմ եղել աշխատանքի և աշխատել եմ այնպես, ոնց որ իրենց ընդհանուր կառուցվածքն է եղել։ Բայց երբ որ հայտի հետքերով գնում են նաև կառավարիչը, խորհրդի անդամները, բայց դու զուտ տեխնիկական աշխատող ես լինում, հասկանալի է դառնում, որ մի բան այն չէ։

-Իսկ դուք ե՞րբ եք իմացել, որ ձեր կողմից ձևակերպված վարկը իրականում կեղծիք է եղել։

-Երբ որ հարուցվել է քրեական գործ, քրեական գործով քննիչները քննություն են իրականացրել, պարզել են, որ շատ ու շատ վարկառուների անձամբ չեմ էլ ճանաչել։ Այդ վարկերը եղել են փոխանցված վարկեր, որից վարկային մասնագետը չէր էլ կարող պատկերացում ունենալ։

-Ի՞նչ է փոխանցված վարկը։

-Դա այն է, որ վարկային այլ մասնագետ իր պորտֆելում տեղ չլինելու պատրվակով, վերևների համաձայնությամբ, վարկը փոխանցում է ուրիշին։ Կոնկրետ պորտֆելում վարկային գումարի չափ կա, որից ավելի վարկային մասնագետը չի կարող ունենալ, և շատ դեպքերում, երբ նոր վարկ է լինում, այն փոխանցվում է նոր աշխատողներին։ Այսինքն՝ ամբողջ գործը, վարկառուին այցելությունները ինքն անում է և ուղղակի տեխնիկապես վարկը նստում է քո վրա։ Ինքը շատ լավ բան է նոր աշխատողի համար, որ միանգամից իր անունով պորտֆել է փոխանցվում, որից դու բոնուսներ կարող ես ստանալ, բայց այս դեպքում, փաստորեն, ես փաստի առաջ կանգնեցի։ Եվ ես վստահ եմ, եթե իմ մասնակցությամբ ինչ-որ կեղծիք կատարված լիներ՝ քննությունը կպարզեր։ Ամեն բան եղել է վերևների համաձայնությամբ։ Մեզ՝ ինձանից բացի 3-4 այլ նոր վարկային մասնագետի, պարզապես փոխանցվել են այդ վարկերը։ Եվ երբ սկսել են վարկերը չվճարել, մենք գնացել ենք հետքերով՝ հասկանալու համար՝ ինչու վճարում չի կատարվել, այդ վարկառուին անգամ չենք էլ ճանաչել։

-Այսինքն՝ դուք անգամ վարկառուների՞ն չեք ճանաչել։

-Իմ հաճախորդներին, որոնց վարկերը ես եմ ձևակերպել, ճանաչել եմ։ Բայց եղել են վարկեր, որոնք փոխանցված են եղել, և ես դրանից տեղեկություն չեմ ունեցել։ Եվ նշեմ, որ 90 տոկոսով խնդիր է առաջացել հենց այդ փոխանցված վարկերի դեպքում։

-Դուք հիմա՞ էլ աշխատում եք «Կամուրջ» -ում։

-Ոչ, ես այլևս չեմ աշխատում այդ վարկային կազմակերպությունում։

Շարունակելի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում