Thursday, 25 04 2024
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով

«Ելք»-ի երկընտրանքը և իշխանության փակուղին

Եթե հունվարի 19-ի երթից հետո իշխանությունը զիջումների չգնա, սպասվում է երկրորդ, երրորդ ավելի մեծ զանգվածային միջոցառումը, գուցե ոչ երթի տեսքով` tert.am-ին ասել է «Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը: Չի բացառվում, նրա խոսքերով, նստացույց էլ անցկացնեն. «Ամեն ինչ էլ հնարավոր է, որևէ բան չի բացառվում»:

«Ելք»-ում, ըստ ամենայնի, փորձում են խմբագրել իրենց առաջիկա երթի ոչ այնքան ադեկվատ օրակարգը` այն ներդաշնակեցնելով հանրային հարաճուն տրամադրություններին: Հայաստանի իշխանությունը` իր կառուցվածքով ու բնույթով, ավտորիտար է ու պատրաստ չէ զիջումների, եթե անգամ ակնհայտ է վարվող քաղաքականության ձախողումը: Իշխանության հետ հնարավոր է խոսել միայն փողոցի ռեսուրսի լեզվով, ինչի մասին էլ ակնարկել է Մարուքյանը:

Թանկացումների նոր ալիքը մի քանի գործոնների հետևանք է: Առաջին հերթին` դա օլիգոպոլ համակարգի հետևանք է, երբ տնտեսությունը կարգավորում է ոչ թե շուկայի կամ նույնիսկ պետական թելադրանքով, այլ` սպեկուլյատիվ մեխանիզմներով: Հենց այս տրամաբանության մեջ է, որ Սերժ Սարգսյանը կարծում է, թե նախագահականի խորհրդակցությամբ կամ խորհրդարանական լսումներով հնարավոր է չեղարկել թանկացումները: Մյուս կողմից` վերջին թանկացումները նաև Հայաստանի, մեղմ ասած՝ ոչ արդյունավետ արտաքին քաղաքականության հետևանք են ու պայմանավորված են ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությամբ:

Տրամաբանորեն թանկացումների դեմ պայքարն արդյունավետ կարող է լինել, եթե պայքար տարվի այն ծնող հիմքերի դեմ:

Հարկային փոփոխությունների չեղարկման պահանջը կարող է լինել մեկ երթի, տվյալ դեպքում` հունվարի 19-ի պահանջը, որից հետո իրավիճակը կարող է ունենալ երկու հանգուցալուծում:

Զարգացման մի սցենարն իշխանությունները փորձարկել են ուսանողական վերջին շարժման ժամանակ, երբ գործընթացը տեղափոխեցին իմիտացիոն երկխոսության դաշտ` փողոցի գործոնը չեզոքացնելու նպատակով: Տեսականորեն չի բացառվում, որ եթե «Ելք»-ի՝ հունվարի 19-ի երթը ստացվի, ապա իշխանությունները Հարկային օրենսգրքի փոփոխությունների շուրջ բանակցությունների կանչեն «Ելք»-ի ներկայացուցիչներին` հուզումների զարգացումը կանխելու նպատակով: Սակայն ինքնին հասկանալի է, որ Հարկային օրենսգրքի դեկտեմբերյան փոփոխություններն ընդամենը հետևանք են արտաքին և ներքին ոչ արդյունավետ քաղաքականության և, եթե անգամ ունենանք կատարյալ Հարկային օրենսգիրք, ապա միևնույն է` Հայաստանի տնտեսության մեջ օլիգոպոլ և մոնոպոլ երևույթները չեն վերանա կամ չեն չեզոքանա այն ռիսկերը, որոնք իրենց հետ բերում է եվրասիական ինտեգրացիան:

Հիմա, երբ Էդմոն Մարուքյանը խոսում է պայքարի երկրորդ, երրորդ ալիքի, նստացույցի հնարավորության մասին, ապա, ըստ էության, ակնարկում է իրենց օրակարգի ընդլայնման հնարավորության հեռանկարը` իշխանությանը կանգնեցնելով բարդ երկընտրանքի առաջ:

«Ելք»-ի նոր մոտեցումները շանս են հասարակության համար, որովհետև ինչքան փակուղային լինի իշխանության վիճակը` այնքան մեծանում է հասարակության օազիսը:

Մյուս կողմից` հասարակությունը չպետք է «Ելք»-ին կանգնեցնի արագ հեղափոխության երկընտրանքի առջև, որովհետև դա ընդամենը հետևանք, քաղաքական դրսևորում է, որն իրականություն կդառնա, եթե Հայաստանում ձևավորվի իրական այլընտրանք:

Իշխանությանն անհանգստացնում է ոչ թե հունվարի 19-ի երթի մարդաշատությունը, այլ այն, որ սոցիալական հուզումները կարող են հանգեցնել իրական այլընտրանքի ձևավորմանը: Ուժեղ հասարակությունները, որպես կանոն, կարողանում են օգուտներ քաղել ճգնաժամային իրավիճակներից: Դրա համար անհրաժեշտ են ոչ ստանդարտ լուծումներ, որոնք գտնելը «Ելք»-ի կենսունակության յուրօրինակ տեստ է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում