Wednesday, 24 04 2024
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել
16:50
Կոնգոյում կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվել
«Հայաստանը պետք է վերացնի խաղաղության պայմանագրին խանգարող իրավական խոչընդոտները. Ալիևի ներկայացուցիչ
Ալիեւի «ձիով քայլը»
16:24
Լոնդոնում չորս մարդ է վիրավորվել պալատական հեծելազորի նժույգների փախուստի պատճառով
Բոլոր թելերով եմ կապված Ցեղասպանության հետ. այն պետք է դառնա ՀՀ անվտանգության անբաժանելի տարր
Ադրբեջանում կայացել է Իլհամ Ալիևի և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հանդիպումը
Իշխանությունը պետք է քայլեր ձեռնարկի՝ փրկվելու ռուս-քեմալական աքցանից
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողություն
Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի օրը հիշատակվեց և ոգեկոչվեց Շիրակի մարզում
Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ
15:54
Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն
15:50
Հայ ժողովուրդը վերապրել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը և 21-րդ դարի առաջին էթնիկ զտումը․ Նատալի Լուազոն՝ Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում
Պեսկովը տեղյակ չէ ՌԴ Պն փոխնախարարի պետական դավաճանության մեղադրանքից
ՌԴ ՊՆ փոխնախարարը կասկածվում է պետական դավաճանության մեջ
15:20
ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Շանհայ
Նոյեմբերյանում տեղի ունեցած առերևույթ խուլիգանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, 5 անձ ձերբակալվել է. ՔԿ
Մատվիենկոն Ազգային ժողովին հորդորում է Ալեն Սիմոնյանին «մրցագորրգ հրավիրել». խնդիրը նրա անձի՞, թե՞ իշխող քաղաքական ուժի հետ է
«Արդեն բոլոր կարմիր գծերն անցել է»․ Մատվիենկոն՝ Ալեն Սիմոնյանի մասին
ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
14:49
Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ
14:48
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն
Հայաստանում ՌԴ դեսպանությունն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Գեղարքունիքի մարզում տեղի են ունենում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված միջոցառումներ
Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ
Ես և իմ գործընկերները ԵՄ-ում շարունակելու ենք կանգնել ի պաշտպանություն Հայաստանի ժողովրդի․ ԵԽ պատգամավոր
Ջոն Ինյարիտուն Թուրքիային կոչ է անում ընդունել սեփական պատմությունն ու ճանաչել Հայոց ցեղասպանությունը
14:30
Ինդոնեզիայում պաշտոնապես հաստատել են նախագահական ընտրություններում Պրաբովո Սուբիանտոյի հաղթանակը

Ընդվզման պոտենցիալն այս փուլում սպառված է. մեծ հաշվով, հասարակությունն ու իշխանությունը իրար արժանի են

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագիտության դոկտոր Հայկ Ա. Մարտիրոսյանը։

-Պարոն Մարտիրոսյան, ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի քաղաքական դաշտի ներկայիս վիճակը։ Թե՛ խորհրդարանական և թե՛ արտախորհրդարանական ուժերից մի քանիսն անթաքույց հայտարարում են, որ օրակարգում Սերժ Սարգսյանի հնարավոր վարչապետության հարցն է և իրենց գործունեությունն էլ ծրագրում են դրանից ելնելով։ Այս օրակարգը, ըստ ձեզ, հասարակությանը ոտքի կհանի՞։

-Ամենակարևոր հայտարարությունն այստեղ հանրապետականինն է և նրանց խոսքերից ակնհայտ է, որ իննսուն տոկոս հավանականությամբ, այսպես կոչված, խորհրդարանական համակարգի առաջին վարչապետը ներկայիս նախագահն է լինելու: Եթե դա այդպես լինի և Սարգսյանն իրոք մնա երկրի ղեկավարի աթոռին՝ բայց արդեն այլ պաշտոնի անվան տակ, միևնույն է, հասարակության ոտքի կանգնելու հնարավորությունը ես ցածր եմ գնահատում: Իսկ ի՞նչն էր ավելի լավ Սարգսյանի երկրորդ ընտրության նախօրյակին: Ամեն բան աղոթքով ավարտվեց: Բացի դա՝ սա լինելու է այլևս ներխորհրդարանական ընտրություն, իսկ հայաստանյան հասարակությունը մի քիչ սկսում է անհանգստության նշաններ ցույց տալ, երբ ինքն է գնում ընտրությունների: Հիմա տաս հազարով այդ ընտրությունն արդեն շատերը կատարել են, և համընդհանուր ընդվզման պոտենցիալն այլևս, թերևս, սպառված է այս փուլում: Վերջին խորհրդարանական ընտրություններին էլ հենց թույլ են տվել, որ իշխանության մնա այն ուժը, որն էլ իր ուզած անձին է դարձնելու կամ թողնելու երկրի ղեկավար: Եվ այդ առումով, մեծ հաշվով, հասարակությունն ու իշխանությունն իրար արժանի են:

-«Ելք» դաշինքը նախաձեռնում է բողոքի երթ անցկացնել՝ ընդդեմ թանկացումների։ Տեսակետ կա, որ թանկացումների խնդրի շուրջ հասարակական մոբիլիզացիան կարող է էապես փոխել ընթացիկ տարվա ապրիլին նախանշված կարևոր զարգացումների նախապես ծրագրված սցենարը։ Արդյո՞ք դա հնարավոր է և արդյո՞ք դա կանխելուն էր միտված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավիրած վերջին խորհրդակցությունը՝ գնաճը մեղմելու հետ կապված։

-Անպայման կապ կար: Բայց կբերի դա ընդվզման, թե ոչ՝ շատ դժվար է ասել: Օրինակ՝ Վենեսուելայում տնտեսական ճգնաժամ է, և բավական լուրջ ընդդիմություն կա, որն, ի տարբերություն Հայաստանի ընդդիմության՝ վայելում է Արևմուտքի լիակատար աջակցությունը: Ու թեև Վենեսուելայում իրավիճակը Հայաստանից շատ ավելի վատ է այս պահին՝ դեռևս լրջագույն ցնցումներ չկան: Հատկապես Հայաստանի պես սպեցիֆիկ, մեծապես հարմարվող և այլևս ուժասպառ հասարակության հետ կապված որևէ կանխատեսում անելն արդեն շատ անշնորհակալ գործ է:

-2016-ի հուլիսյան իրադարձություններից առ այսօր կան քննարկումներ զինված պայքարի անհրաժեշտության վերաբերյալ։ Այն խնդիրները, որ կային «Սասնա ծռերի» գործողութուններից առաջ՝ առկա են նաև այսօր։ Եվ այս մթնոլորտը ի՞նչ վտանգներ է, ըստ ձեզ, պարունակում։

-Պետք է դիտարկել, թե վտանգ՝ ում համար: Զինված պայքարը, բոլոր երկրներում, նախ և առաջ վտանգ է ներկայացնում իշխանության համար: Ժողովրդի կողմից, անշուշտ, նման պարագաներում մեծաքանակ զոհեր են լինում, բայց դա ժողովրդի հավաքականությանը սպառնալիք չէ, մինչդեռ սպառնալիք է իշխող ուժերին՝ ամբողջությամբ:

Հիմա՝ Հայաստանի մասին: Ի՞նչ զինված պայքարի մասին է խոսքը: Շուրջ երեք տասնյակ զինված և զենքին ծանոթ մարդիկ գրավեցին ոստիկանական մի ամբողջ գունդ՝ տիրանալով առավել լայն շրջանակի զինատեսակների: Եվ ի՞նչ եղավ արդյունքում: Ոչինչ: Որովհետև ապստամբների ողջ գործողությունը, դատելով դրա բնույթից՝ հաշվարկված էր ժողովրդի աջակցությունը ստանալու հիմքով: Բայց նման աջակցություն չեղավ և չէր էլ կարող լինել: Ի սկզբանե նման բոլոր հաշվարկները չարդարացվող էին, և հիմա էլ իրավիճակը նույնն է: Հայերը վրացիներ չեն, արաբներ չեն և հաստատ ֆրանսիացիներ չեն, որոնց մայրաքաղաքն ամբողջությամբ ասֆալտապատեցին, որովհետև ամեն բողոքի ցույցի ժամանակ փարիզցիները պոկում էին քարե սալահատակն ու դրանով զինվում: Դարերի ընթացքում հայ ժողովուրդը, պայքարելով, ավելի շուտ հաճախ՝ ուղղակի դիմանալով տարբեր օտար ուժերի՝ աննկարագրելի դիմացկունություն է ձևավորել, որ հիմա, անվերջ իշխանություն մնալ ցանկացող իշխանության պայմաններում վերածվել է անհուն համբերության: Անշուշտ, ամեն բան սահման և ավարտ ունի, բայց Հայաստանում այդ սահմանը անվերջ է թվում և հորիզոնում գոնե հիմա չի էլ երևում: Եվ եթե տեղի ունենա՝ զինված պայքարի հնարավորությունը տեսականորեն չափազանց ցածր է: Նախ՝ քաղաքացիները զենք չունեն: Իսկ նրանք ովքեր ունեն՝ հաստատ բարիկադների հակառակ կողմում են լինելու՝ իշխանության ճամբարում: Երկրորդ, յուրաքանչյուր զինված խմբի՝ ԱԱԾ կողմից բացահայտվելու հնարավորությունը շատ մեծ է: Փոքրիկ երկիր է Հայաստանը, որտեղ գաղտնիքները մի քանի վայրկյանում հրապարակային են դառնում: Իրականում հեղաշրջումների և հեղափոխությունների համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ փոքրաթիվ զինված խմբերը որևէ ռեալ արդյունք չեն կարող սովորաբար ապահովել՝ եթե իրենց այս կամ այն գործողությունից հետո չեն ստանում կամ ժողովրդական զանգվածների, կամ էլ, որ ամենակարևորն է, բանակի այս կամ այն հատվածի աջակցությունը: Հետևաբար, իշխանությանը թիրախավորելու տեսական հնարավորությունն ու դրա արդյունավետությունը նույնպես Հայաստանի պարագայում անհնար է թվում: Միակ մյուս տարբերակը դա բանակի կամ բանակի մի հատվածի ապստամբությունն է: Սա էլ այսօր Հայաստանում նույնպես անհնար է թվում և կարող է միայն տեղի ունենալ, երբ զանգվածային, հանպատրաստից, անկանկալ և անառաջնորդ ինչ-որ մի հախուռն մասսայական շարժում սկսվի, որն այնքան հզոր ու բազմամարդ կլինի, որ գործող մի շարք բարձրաստիճան զինվորականներ կանցնեն ըմբոստների կողմը: Դա նույնպես տեսանելի ապագայում հնարավոր չի թվում: Այսպիսով, զինված պայքարը դժվար թե երբևէ Հայաստանում տեղի ունենա, և դժվար թե որևէ իրական, շոշափելի խոր փոփոխությունների հանգեցնի: Իշխանափոխություն Հայաստանում, ստեղծված ներկա իրավիճակում կարող է լինել թերևս ներսից՝ ինչ-որ ներքին դավերի արդյունքում, կամ էլ՝ հաստատ պատերազմի պարագայում, որ ֆորս-մաժորային իրավիճակ է, և որի ժամանակ Հայաստանում շատ բաներ, ամենայն հավանականությամբ, կարող են դառնալ անկառավարելի: Ամեն դեպքում երկիրն այնքան է լճացման գնացել, որ ճահիճը դարձել է բետոնի ավազան, որտեղ կյանքը մեռած է, իսկ ավազանը՝ հաստատուն: Դա մի սցենար է, երբ քաղաքագիտական վերլուծություն և հատկապես կանխատեսում անելը դառնում է գրեթե անհնար:

-Հայաստանն այսօր առհասարակ պատրա՞ստ է արտաքին մարտահրավերներին, ներքին դիմադրողականությունն արդյո՞ք բավարար է՝ հատկապես խորացող ռուս-ամերիկյան հարաբերությունների լարվածության ֆոնին։

-Իհարկե պատրաստ չէ: Բայց եթե պատրաստ էլ չէ՝ ո՞րն է այլընտրանքը: Ընդհանրապես ձեռքերը ծալելը և պարտվողական դիրքորոշումներ որդեգրե՞լը: Առկա պայմաններում հարցն անտեղի է: Պատրաստ է, պատրաստ չէ՝ կարևոր չէ, պետք է աշխատել պատրաստվելու ուղղությամբ և ոչնչի առաջ կանգ չառնել:

Ինչ վերաբերում է ռուս-ամերիկյան վատթարացող հարաբերություններին, ապա Հայաստանը երկու գերտերությունների արանքում է մնացել և անպայմանորեն իր վրա զգալու է սեփական ոչ հեռատես դիրքորոշման հետևանքները: Ինչպես և որքան՝ ժամանակը ցույց կտա: Բայց այն, ցավոք, ցույց կտա:

-Ամերիկայի արտաքին քաղաքականության խորհրդի (American Foreign Policy Council) վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող Սթիվեն Բլանկը «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում կարծիք է հայտնել, թե ամերիկյան նոր պատժամիջոցները Ռուսաստանի ռազմարդյունաբերական ընկերությունների նկատմամբ կարող են ազդել ոչ միայն Ռուսաստանի, այլև այլ երկրներին ռուսական զենքի մատակարարումների վրա: Սահմանվելիք նոր պատժամիջոցները Հայաստանի համար ի՞նչ ռիսկեր են պարունակում։ Հայաստանը կարո՞ղ է տուժել։

-Անպայմանորեն: Բայց այստեղ կարևոր է այն հանգամանքը թե պետդեպարտամենտը որքանո՞վ կցանկանա խնայել Հայաստանին՝ պատժամիջոցների երկրորդային ալիքի ուղղությունից պատվարելով, կամ չխնայել՝ ոչինչ չանելով: Հաշվի առնելով Հայաստանի վերջին բացահայտ քվեարկությունը ԱՄՆ շահերի դեմ ՄԱԿ-ում, երբ կարելի էր ընդհանրապես չմասնակցել քվեարկությանը, թերևս կարելի է կռահել, որ նախկին հանդուրժողականությունը կարող է Վաշինգտոնում այլևս մեծ պահանջարկ չվայելել:

-ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը տարեվերջին հայտարարեց, որ Հայաստանը գարունը կարող է դիմավորել առանց հայ-թուրքական արձանագարությունների։ Հայտնի է, որ այս արձանագարությունների մեջ ներգրավված են ոչ միայն Հայաստանն ու Թուրքիան, այլ այդ գործընթացը սկսվել է Մինսկի խմբի համանախագահող պետությունների հովանավորությամբ՝ այն ժամանակ, երբ Հայաստանում ներքին խնդիրներ կային՝ 2008-ի մարտի մեկից հետո։ Այժմյան պայթյունավտանգ իրավիճակը, ըստ ձեզ, արտաքին ի՞նչ մարտահրավերներ է պարունակում, հնարավո՞ր է արտաքին այլ խնդիրներ լուծվեն՝ ի հաշիվ ներքին իրավիճակի։

-Հայաստանի պարագայում միշտ էլ այդպես է եղել: Հայաստանի ներքին կյանքի հաշվին արտաքին այլ խնդիրներ են լուծվել: Ընդհանրապես անհասկանալի է թե ինչո՞ւ այդ մեծապես վտանգավոր և Հայաստանի շահերին ամբողջությամբ վնասող արձանագրությունների արհեստական շնչառության անջատման ամիսներ գարունն է հռչակվում: Հայ-թուրքական արձանագրությունները կտրականապես չէր կարելի ստորագրել, բայց այն պահից սկսած, երբ Թուրքիան հրաժարվեց դրանք վավերացնել՝ անհրաժեշտ էր այդ արձանագրությունները հրապարակայնորեն այրել և վերջ դնել հայ-թուրքական ֆուտբոլին, որտեղ Հայաստանը դրանով հավերժական գոլ ապահովեց սեփական դարպասին: Ինչ վերաբերում է պայթյունավտանգին՝ ապա պայթյունավտանգ է ամեն բան տարածաշրջանում: Նոր գործընթացներ են սկսվել, որոնք դեռևս շատ ասնպասելի զարգացումների են բերելու: Տարածաշրջանային անվտանգության համակարգը վաղուց փլուզված է, և հետերկրաշարժային քաղաքական ցնցումները այլևս երկար տասնամյակներ մեծ անկայունություն և փոխակերպումներ են ծնելու:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում