Tuesday, 16 04 2024
01:00
«Բոլոր կենդանիներն անկել են». հրդեհի հետևանքները Եվպատորիայի կենդանաբանական այգում
Տուժող է ճանաչվել ՔՊ 5 անդամ
Իսրայելին հարվածելուց հետո Իրանն ավելի բաց է խոսում արտաքին դերակատարների դեմ
00:45
Փարիզը խորհրդակցությունների համար հետ է կանչում Ադրբեջանում իր դեսպանին
Կեղծված փողով գնել է երկու բանկա մուրաբա և մեկ լիտր գինի
Ադրբեջանը վերադառնո՞ւմ է ԵԽԽՎ
Երեխան անզգուշաբար վայր է ընկել 2-րդ հարկի հարևանի տան «կազիրյոկի» վրա, ապա գետնին
Մոսկվայից Վրաստանին «ստալինիզմ» են մաղթում. «ռուսական օրենքի» շահառումները
Մեր քայլերը պետք է պարզ լինեն Իրանին. անորոշությունը նվեր է «զախարովաներին»
Խուզարկություն՝ Առողջապահության նախարարությունում և Ուիգմոր կլինիկայում․ տնօրենը բերման է ենթարկվել
Մեկնարկել է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դուրսբերման գործընթացը
00:15
«Իսրայելի և Իրանի հակամարտությունը Մերձավոր Արևելքը հասցրել է «անդունդի եզրին»». Բորել
00:00
Սերբիայի նախագահն Ալիևից օգնություն է խնդրել
Բագրատունյաց փողոցում 22 ավտոտնակ կքանդվի, տարածքը կբարեկարգվի
Սևանա լիճ թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի որոշակի ավելացում
Նման քաղաքական որոշում չկա, դա իմ անձնական կարծիքն է. Անդրանիկ Քոչարյանը` Ցեղասպանության զոհերի ցուցակներ կազմելու մասին
Էրդողանը նշել է Իսրայելի և Իրանի միջև լարվածության պատասխանատուի անունը
Վարդան Այվազյանը անցնում է ապօրինի գույքի բռնագանձման գործով
Ռուսաստանի «ուղղահայացը» եւ Արեւմուտքի «զուգահեռականը». ռուսական զորախումբը հեռանու՞մ է ԼՂ-ից
Սահմանազատումը, 4 գյուղերը ռուս-ադրբեջանական հիբրիդային կոնցեպտներ են, Բաքվին խաղաղություն պետք չէ
Վրաստանը փորձում է բարձրացնել իր գինը. ի՞նչ ռիսկեր կան Հայաստանի համար «թանկացումների» այս փուլում
21:50
Ամստերդամի քաղաքապետը կոչ է արել կարգավորել կոկաինի և էքստազիի վաճառքը
21:40
Լուկաշենկոն երեք շրջանների նահանգապետերին սպառնացել է հաշվեհարդարով
21:30
Ղազախստանում հեղեղումների պատճառով պետական միջոցների խնայողության խիստ ռեժիմ է մտցվել
21:20
Պուտինը Ռայիսիի հետ զրույցում Իրանի և Իսրայելի խելամիտ զսպվածության հույս է հայտնել
Բաքվի հանցանքները՝ ՄԱԿ-ի դատարանում. ինչ արդյունքներ ակնկալել
21:10
Իրանն իր հարևանների անվտանգությունը համարում է իր անվտանգությունը․ դեսպան Սոբհանի
Երեւան-Էր Ռիյադ. կլինի՞ բարձր մակարդակի պայմանավորվածություն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
20:50
Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ

ԱՄՆ-ն Հայաստանին հիշեցրեց օրակարգը

Նախօրեին պաշտպանության նախարարություն է այցելել Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը: Այդ այցը առաջին հերթին ուշադրություն է գրավում իհարկե Վիգեն Սարգսյանի շուրջ ստեղծված հերթական աղմկոտ իրավիճակի ֆոնին, որ առաջացել էր վիրավոր զինվորի համար հանգանակություն կազմակերպելու նրա նախաձեռնությունից հետո: Սարգսյանի շուրջ ստեղծված աղմուկի ֆոնին դեսպան Միլսի ՊՆ կատարած այցը նույնիսկ կարող է դիտարկվել իբրև բավականին թափանցիկ աջակցություն:

Միևնույն ժամանակ, այցն իհարկե ինքնին ուշագրավ է ընդհանուր առմամբ այն իրավիճակում, որ կա ներկայումս Հայաստանի ներքաղաքական կամ ներիշխանական դաշտում, որտեղ մի կողմից նախապատրաստվում է ընդդիմադիր «Ելք» խմբակցության բողոքի զանգվածային ակցիան՝ ի դեպ այստեղ էլ հատկանշական մի բան կա այն առումով, որ «Ելք»-ը նաև քաղաքական դիրքավորման իմաստով բավականին ակնհայտորեն թիրախավորում է հենց ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանին, իսկ մյուս կողմից իշխանության ներսում, կարծես թե, նախապատրաստվում է այսպես ասած՝ մեծ քննարկում կամ «ռազբորկա», թե ի վերջո ո՞ւմ կամ ինչի՞ հաշվին պետք է միջոցներ ձեռնարկվեն գնաճի հետևանքները մեղմելու համար:

Եթե հաշվի առնենք այն, որ այս ամենն էլ տեղավորվում է 2018-ի ապրիլին ընդառաջ վերադասավորումների արդեն իսկ թափ հավաքած ամբողջական գործընթացում, իսկ դրանում էլ, անկասկած, որպես թե՛ մասնակից, թե՛ հավակնորդ իր տեղն ու դերը ունի նաև Վիգեն Սարգսյանը, ապա նրան ԱՄՆ դեսպանի այցելությունը դառնում է իհարկե առավել պերճախոս: Մյուս կողմից՝ այս ամենով հանդերձ, այս այցելությունը այս կամ այն անձի համատեքստում դիտարկվելուց բացի, թերևս ունի Հայաստանի ամբողջական իշխանությանն ուղղված մեսիջ: Մեսիջ առ այն, թե ինչն է Հայաստանի գլխավոր մարտահրավերը՝ անվտանգությունը, և որը նաև պետք է լինի լուծումների շարժիչը կամ մոտիվացիան՝ դարձյալ անվտանգությունը, իսկ միջոցը՝ պաշտպանական բնագավառը:

Այլ կերպ ասած՝ ներքաղաքական կամ ներիշխանական, այսպես ասած, թափ հավաքող «ռազբորկաների» ֆոնին, որոնք միտված են 2018-ի ապրիլին և տարեսկզբից ընդանում են մինչև անգամ Սերժ Սարգսյանի և Կարեն Կարապետյանի հեռակա մեսիջներով ու դիրքային պայքարով, ԱՄՆ-ն հայաստանյան «էլիտային» հիշեցնում է հայկական պետականության բուն օրակարգը, և միաժամանակ իհարկե իշխանության գործողությունների գնահատման կամ չափման առանցքային սանդղակը՝ անվտանգություն: Բանն այն է, որ Հայաստանի անվտանգության համակարգի որակն ու բովանդակությունն է, որ կարող է լինել իշխանության քայլերի միակ պրակտիկ չափիչը: Իսկ այստեղ ակնհայտ է, որ այդ համակարգի որակն ու բովանդակությունը կարող են խարսխված լինել երեք կետերի վրա՝ ազատ մրցակցություն և ժողովրդավարություն, արդյունաբերության վրա կառուցվող տնտեսություն, կոռուպցիայի դեմ պայքար և անկախ արդարադատություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում