Անաստասիա Վոլոչկովան արձակուրդներն անց է կացնում Մալդիվյան կղզիներում և Instagram-ի իր էջում շռայլորեն կիսվում հանգստից լուսանկարներով ու տեսանյութերով։
Բալետի պարուհու երկրպագուներն արդեն բազմիցս տեսել են նրա ֆիրմային շպագատը լողափում, սակայն հին Ամանորին Վոլոչկովան հետևորդների համար անակնկալ է պատրաստել և տոնական գիշերը ցույց տվել թեժ պարեր՝ զրկելով բաժանորդներին մեկնաբանություն թողնելու հնարավորությունից։
Նրանք մեկնաբանություններ են թողել այլ սոցցանցերում՝ նշելով, որ խորը դեկոլտեով կարմիր զգեստը նման պարերի չի համապատասխանել, և որ Վոլոչկովան հավանաբար հարբած է եղել։
Հունվարի 20-ին Վոլոչկովան կտոնի հերթական հոբելյանը։ Նա կդառնա 41 տարեկան։