ԱԺ-ում հայտարարությունների ժամին «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն անդրադարձավ արտագաղթի խնդրին:
Նրա խոսքով՝ կառավարության շատ անդամներ իսկապես պատրաստ չեն ծառայելու ժողովրդին, ականջալուր լինելու ժողովրդի խնդիրներին. «Նախարարներին դիմելու համար մեզ ամիսներ և հազարավոր զանգեր են պետք: Ուղղակի անհասկանալի է՝ նախարարներն ինչով են զբաղված, ժամը 12-ին գործի են գալիս, ժամը 2-ից հետո արդեն տեղում չեն»:
Պատգամավորը խոստացավ հաջորդ անգամ փաստերով այդ նախարարների անունները հնչեցնել. «Այս հայրենիքը ձեզ համար որբի գլուխ չի, որ վարսավիրություն սովորեք»:
Մանրամասները՝ տեսանյութում: