ԱԺ-ում հայտարարությունների ժամին «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ իրեն դիմած և 20-25 տարի ծառայած պաշտոնաթող սպաների բնակարանային խնդրին:
«Սա դավաճանություն է սեփական ժողովրդի նկատմամբ, դավաճանություն է վաղվա բոլոր սպաների նկատմամբ, որոնք հստակ գիտակցելու են, որ վաղը բյուջեում իրենց համար էլ փող չի լինելու և հանգիստ դեն են նետվելու ազգի ողնաշարը ջարդողների կողմից, նորովի հոկտեմբերիկ, պիոներ ճառողների կողմից»,- սպաների նամակը ընթերցեց Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանի խոսքով՝ անվտանգությունը ոչ թե 80-ական թվականների զենքերն են, այլ սպաների սոցիալական կարգավիճակը:
Մանրամասները՝ տեսանյութում: