Thursday, 25 04 2024
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին

Իշխանությունն անսպասելի իրավիճակում. զուգահեռ գործընթաց

Գնաճի հանդեպ իշխանության վերաբերմունքը մի կողմից լինելով սպասելի և օրինաչափ, մյուս կողմից բավական տարօրինակ է և թողնում է հակասական տպավորություն: Այն, որ մի շարք հարկատեսակների ավելացումը բերելու էր գնաճի, թերևս պարզ պետք է լիներ անգամ նախադպրոցական տարիքի երեխաների համար, ուր մնաց կառավարության և խորհրդարանի համար: Թեև իհարկե պետք է խոստովանել, որ թե կառավարությունում, թե խորհրդարանում կան անձինք, որոնց ինտելեկտը և մտածելու կարողությունն ավելի բարձր չէ, քան նախադպրոցական տարիքը: Այդուհանդերձ, ակնհայտ է, որ անկախ անձնական որակներից և մոտիվացիաներից, կառավարության և խորհրդարանի գերակշռող մասը անկասկած հիանալի պատկերացնում է, թե ինչ է անում, և ըստ այդմ գնաճը որպես հարկերի ավելացման հետևանք, պատկերացնում էին նույնպես:

Հետևաբար, կամ գործ ունենք պարզ մեխանիզմի հետ, երբ իշխանությունը գնում է ոչ պոպուլյար քայլի և պատրաստ է սուր արձագանքի դեպքում կատարել որոշակի հետքայլեր, այսինքն վաղօրոք պլանավորել է նաև հետքայլերի որոշակի տարածություն և այսպես ասած միջինացված մի իրավիճակ, կամ էլ իշխանությունը հայտնվել է իր համար էլ որոշակի անսպասելի իրավիճակում և փորձումէ փնտրել ինչ-որ մեղավորների: Դա է վկայում Սերժ Սարգսյանի խորհրդակցությունը գնաճի թեմայով, հետո ԱԺ լսումներ անցկացնելու մասին այսպես ասած հորդորը խորհրդարանին, նաև այդ լսումների ելքին սպասելու մասին Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը, նաև Սերժ Սարգսյանի և Կարեն Կարապետյանի այսպես ասած «բլից-կրիգը» ՊԵԿ ուղղությամբ, երբ մեկը վարչապետի բացակայությամբ իր մոտ էր կանչել ՊԵԿ նախագահին, մյուսը արձակուրդից վերադառնալուց անմիջապես հետո այցելեց ՊԵԿ:

ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավարն էլ հայտարարեց, նախօրեին, որ պատրաստում են լուծումների օրենսդրական փաթեթ, որը կքննարկեն խորհրդարանն ու կառավարությունը միասին: Խոսքը մեծամասնության այսպես ասած միասնական թիմ լինելու մասին էր: Եթե բանը լոկ քարոզչությունն էր, ապա հազիվ թե իրավիճակը ծավալվեր այդօրինակ բազմաքայլ սկզբունքով՝ բավարար կլիներ Սերժ Սարգսյանի խորհրդակցությունը, կտրվեին շատ կոնկրետ հանձնարարականներ շատ կոնկրետ մարդկանց, և հարցը կփակվեր Սարգսյանի դիվիդենտները հաշվելով: Մինչդեռ իրադարձությունները ծավալվում են բազմաքայլ սկզբունքով, ինչը հիմք է տալիս եզրակացնելու, որ իշխանությունը միայն քարոզչության խնդիրը չէ, որ լուծում է՝ լուծվում են այլ խնդիրներ, որոնք էլ թերևս անսպասելի են ի հայտ եկել, գոնե իշխանության որևէ մասի համար:

Կոնկրետ Սերժ Սարգսյանի համար կա՞ անսպասելի իրողություն, կամ ո՞ր մասով, իհարկե միարժեք ասել դժվար է: Այստեղ շոշափվում է «Ելք» դաշինքի նախաձեռնությունը, զանգվածային բողոքի երթ անցկացնելու վերաբերյալ: Սպասելի՞ էր իշխանության համար այդ նախաձեռնությունը, և արդյո՞ք այն իր մեջ պարունակում է լուրջ ռիսկեր: Դրանք որքան հիպոթետիկ, նույնքան նաև պրակտիկ հարցեր են ելնելով այն հանգամանքից, որ ԵԼՔ-ի նախաձեռնությունը գործնականում կարող է այսպես ասած միջոց դիտարկվել նաև այն շերտերի համար, որոնք իշխանության ներսում են, բայց դարձյալ դժգոհ են առկա իրավիճակից:

Չի բացառվում, որ իշխանությունը հենց այդ նկատառումով նաև սկսում է զուգահեռ գործընթաց, այսպես ասած ներիշխանական տարբեր թևերին «պարապ» չթողնելու, ըստ այդմ նրանց վարքագիծը կառավարելի և վերահսկելի պահելու համար, որպեսզի հանկարծ նրանցից որևէ մեկը՝ կամ գուցե հստակ կասկածվող որևէ մեկը «ջուր» չլցնի ԵԼՔ-ի «ջրաղացին»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում