ԱԺ-ում հայտարարությունների ժամին «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը անդրադարձավ Ալեքսանդր Արզումանյանի գործով ՄԻԵԴ վճռին, որը ճանաչեց նրա ազատության իրավունքի խախտման փաստը:
Զեյնալյանի խոսքով՝ Եվրոպական դատարանը նույնական խնդիր է արձանագրել ևս մի քանի այլ գործերով:
«Կալանքի գործերով դատական վերահսկողությունը Հայաստանում անարդյունավետ է, և Վճռաբեկ դատարանը իրավունքի պաշտպանության արդյունավետ միջոց չէ»,- նշեց նա:
Պատգամավորի խոսքով՝ Հայաստանը անազատության մեջ գտնվող անձանց քանակով (3888 անձ) ամենաշատ աճն է տվել:
Մանրամասները՝ տեսանյութում: