ԱԺ-ում հայտարարությունների ժամին «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը անդրադարձավ աջ ղեկով մեքենաների ներկրման արգելքին:
«Կառավարությունը նորից հանդես եկավ պախկվոցի խաղալու մարտավարությամբ, մինչև վերջին պահը հանրությունից թաքցրեց այդ որոշումը, իսկ ընդամենը հունվարի 11-ի հերթական նիստում, այսպես ասած, սղացնելով անցկացրեց այդ որոշումը՝ իբր աջ ղեկով մեքենաները վտանգավոր են»,- ասաց նա՝ հավելելով, որ այդ դեպքում ուրեմն պետք է ընդհանրապես արգելվի այդ մեքենաների շահագործումը:
Մանրամասները՝ տեսանյութում: