ԱԺ-ում հայտարարությունների ժամին «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը համոզմունք հայտնեց, որ գնաճի հարցում մեղավորներ կան, և նրանք պետք է պատասխանատվության ենթարկվեն. «Եթե միջազգային շուկայում համեմատության մեջ ենք դնում մի շարք ապրանքատեսակներ, որոնք որ փորձում են ներկայացնել, թե իբր գնաճ են ունեցել, ապա մենք արձանագրում ենք, որ նման իրողություն չկա»
Նրա խոսքով՝ հունվարի 23-ին այս հարցով մեկնարկող խորհրդարանական լսումների ժամանակ պետք է ներգրավեն համապատասխան մարմինների՝ խորությամբ ուսումնասիրելու համար հարցը:
Մանրամասները՝ տեսանյութում: |