ԱԺ հայտարարությունների ժամին ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանն անդրադարձավ ոչ թե քաղաքական գրիպների սրացմանը, այլ գրիպ հիվանդությանն ու հանրային առողջապահության դերի կարևորմանը:
Որպես մասնագետ՝ նա կարևորեց հիվանդության կանխարգելումը. «Տարեսկզբից շրջանառվում են գրիպի համաճարակի վերաբերյալ լուրեր։ Մասնագետներն արդեն նշել են, որ այդ մասին խոսակցություններն ուռճացված են, համաճարակի մասին խոսք լինել չի կարող։ Ընդամենը սեզոնային գրիպ է, և արձանագրված դեպքերը նորմայի շրջանակներում են»։
Մանրամասները՝ տեսանյութում: