Մայրության նպաստ չստացած քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանը: Ըստ դիմումի՝ ինքն աշխատում է «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերությունումև գտնվում է հղիության և ծննդաբերության արձակուրդում, սակայն չի ստացել ժամանակավոր անաշխատունակության նպաստը: Այս մասին տեղեկացրին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից:
Պաշտպանի աշխատակազմում սկսված քննարկման ընթացակարգի շրջանակումհարցը ներկայացվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն: Արդյունքում, գործատուն քաղաքացուն վճարել է մայրության նպաստը: