ԱԺ-ում հայտարարությունների ժամին ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը կրկին անդրադարձավ թանկացումների թեմային և հիշեցրեց, որ իրենց օրենսդրական նախաձեռնությունները մերժվել են:
Նրա խոսքով՝ իշխանությունը մոտ ապագայում չի կարողանալու այս հարցին արմատական լուծում տալ. «Էնքան են մերժում, որ պատգամավորները չեն էլ ուզում օրենքների նախագծեր գրել: Եթե սենց շարունակվի, քառօրյաներում մենք մի օր ենք աշխատելու: Կոչ եմ անում ԱԺ-ին, որպեսզի կառավարությանը պարտադրենք բերի օրենքների այնպիսի բեռնվածություն, որ մենք կարողանանք նորմալ աշխատել»:
Մանրամասները՝ տեսանյութում: