ԱԺ հայտարարությունների ժամին «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը հիշեցրեց, որ ակցիզային հարկի բարձրացմամբ պայմանավորված՝ թանկացել են բենզինը, դիզելային վառելիքը և սեղմված գազը:
Նրա խոսքով՝ սա հանգեցնելու է շղթայական թանկացումների, դրան զուգահեռ ավելացել է եկամտահարկը:
««Ելք» դաշինքը բոլորին կոչ է անում մասնակցել ընդդեմ թանկացումների երթին՝ անկախ նրանից, թե ով ում է ձայն տվել խորհրդարանական ընտրությունների ժամանակ»,- ասաց նա:
Արարատ Միրզոյանը կոչ արեց թանկացումներից բողոքել ոչ թե Ֆեյսբուքում, տանը, այլ փողոցում:
Մանրամասները՝ տեսանյութում: