Այսօր լրագրողները ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովից հետաքրքրվեցին՝ եթե որոշված չէ, որ ապրիլից հետո Սերժ Սարգսյանն է լինելու վարչապետ, ապա ինչո՞ւ է ապագայում կատարվելիք իրադարձությունները, բարեփոխումները կապում իր անձի հետ:
«Շատ տրամաբանական է, որ քաղաքական իշխող ուժի ղեկավարը կարող է խոսել տարվա երկրորդ կեսի քաղաքական եւ տնտեսական զարգացումների մասին: 2017 թվականին տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ եւ մինչեւ 2022 թվականը Սերժ Սարգսյանի գլխավորած քաղաքական ուժն է քաղաքական պատասխանատուն: Ուստի, պարոն նախագահը մինչեւ 2022 թվականն, անկախ իր պետական պաշտոն զբաղեցնելու հնարավորությունից, ունի լեգիտիմ իրավունք, որպես քաղաքական իշխանություն հանդիսացող կուսակցության ղեկավար նման ակնկալիքներ ունենալ»,- մեկնաբանեց Էդուարդ Շարմազանովը: