Կառավարությանը չեմ համարձակվի որևէ գնահատական տալ: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նորա Առուստամյանը՝ նշելով, որ կառավարության գնահատականը պետք է տա ժողովուրդը:
«Ինչպես ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ես ևս ունեմ մտահոգություն»,-նկատեց պատգամավորը:
Հարցին, թե Ձեզ ընդդիմադիր պատգամավոր համարում եք Առուստամյանը շեշտեց․ «Ես Ծառուկյան խմբակցության պատգամավոր եմ»:
Նորա Առուստամյանը խուսափեց պատասխանել նաև այն հարցերին, որոնց անդրադարձել էր խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը․ «Ավելորդ եմ համարում ղեկավարիս մեկնաբանելը»: