Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր «Սասնա ծռերի» գործով դատական նիստը սկսեց ուշացումով ու հետաձգվեց քառասուն րոպեով: Դատարան չէին ներկայացել ոչ ամբաստանյալները, ոչ նրանց պաշտպանները:
Հիշեցնենք, որ դեռ նախորդ նիստին ամբաստանյալները հայտարարել էին, որ ի պաշտպանություն իրենց՝ հացադուլ սկսած ընկերների բոյկոտելու են նիստերը ու չեն ներկայանալու, բացի այդ հրաժարվել էին իրենց պաշտպանների փաստաբանական ծառայություններից: