Այո, կան անփոխարինելի գործիչներ: Անփոխարինելի են այն գործիչները, որոնք, եթե չլինեն, համապատասխան ոլորտը շատ բան կկորցներ: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայաստանյան քաղաքական դաշտի ամենաազդեցիկ գործիչն է: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությանը, որ իր համար անփոխարինելի մարդիկ գոյություն չունեն:
«Մենք ապրում ենք ժողովրդավարական երկրում, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի իր կարծիքն արտահայտել: Իսկ ինչ պարտադիր է, որ մեր և Գագիկ Ծառուկյանի կարծիքները համընկնեն: Կարևորը, որ կարծիքը լինի կոռեկտության սահմաններում: Պարոն Ծառուկյանին ոչ հակադրվելու ցանկություն ունեմ, ոչ էլ կարծում եմ՝ իմաստ կա: մարդն իր կարծիքն է արտահայտել, ինչի իրավունքն ունի»,- ասաց նա: