Thursday, 25 04 2024
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում

Պետական ռեկետ՝ սոցիալական բունտի ռիսկով

Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում այսօր մի քանի երթուղային գծերի վարորդներ գործադուլ են հայտարարել: 20-ից ավելի երթուղային մեքենաները նրանք կանգնեցրել են Անդրանիկի փողոցի վրա և հավաքվել են դիսպետչերական կետի մոտ: Գործադուլի պատճառը գազի գնի թանկացումն է: Լրագրողների հետ զրույցում Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանն ասել է. «Քննարկվում է, ԱԺ-ում այդ հարցը կլուծեն, կվերանայեն, կտեսնենք՝ ինչ է արդյունքերը»:

Հենրիկ Նավասարդյանը կվերանայեն ասելով նկատի ունեի ակցիզային հարկի դրույքաչափը, որի համաձայն հունավրի 1-ից գազի և դիզելայնի վառելիքի գինը բարձրացել էր լիցավորման կետերում: Համենայն դեպս, Նավասարդյանն այս պահին բացառում է տրանսպորտի սակագնի բարձրացումը: Նավասարդյանը պետական համակարգի ամենաօդիոզ ծառայողներից մեկն է, ով տարբեր ժամանակներում աչքի է ընկել էպոտաժային հայտարարություններով ու վարքագծով:

Սակայն առնվազն տարակուսելի է, որ Նավասարդյանը խոսում է Հարկային օրենսգրքի փոփոխությունների, ակցիզային հարկի դրույքաչափի վերանայման մասին այն պարագայում, երբ նման հեռանկարի մասին չեն ակնարկել Սերժ Սարգսյանը` թանկացումներին նվիրված խորհրդակցության ժամանակ, ինչպես նաև` խորհրդարանական մեծամասնությունը ներկայացնող պատգամավորները, ովքեր տարբեր հարցազրույցներում անգամ հեգնում են թանկացումների դեմ հանդես եկող քաղաքական ուժերին և քաղաքացիներին: Սակայն Երևանի քաղաքային տրանսպորտի պատասխանատուի ասածները հատկապես ծիծաղելի են թվում ՊԵԿ-ում Կարեն Կարապետյանի երեկվա ելույթի ֆոնին, որի ժամանակ գործող վարչապետը բաց տեքստով խոսում էր, որ իր հիմնական հենարանը հարկային մարմիններն են:

Կարեն Կարապետյանը ոչ միայն ակնարկ չարեց Հարկային օրենսգրքի վերջին փոփոխությունները չեղարկելու մասին, այլ` ըստ էության, խրախուսեց հարկային մարմինների աշխատանքը: Կարեն Կարապետյանը ձախողվել է գործունեության բոլոր ոլորտներում և հույսը դրել է հարկային կոշտ վարչարարության վրա, որն ավելի շատ նմանվում է պետական ռեկետի կամ բյուջետային միջոցների հավաքագրման` հասարակության հարստահարման ճանապարհով: Այս լույսի ներքո ակնհայտ է, որ վառելիքի թանկացումն անխուսափելիորեն հանգեցնելու է տրանսպորտի սակագնի բարձրացմանը:

Իշխանությունները ժամանակ են շահում` փորձելով «մտրակի և քաղցրաբլիթի» քաղաքականության միջոցով չեզոքացնել լոկալ հուզումները, որոնք կարող են վերաճել սոցիալական ընդվզման: Հայաստանում թերևս ստեղծվել է աննախադեպ իրավիճակ, երբ` մի կողմից, սոցիալական բունտի հեռանկարն իրական է, մյուս կողմից` իշխանություններն, ըստ էության, բյուջեն լցնելու այլընտրանք չունեն ու չեն կարող հրաժարվել հարկային կոշտ վարչարարությունից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում