Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

ԵԱՏՄ անդամակցությամբ և մուտքի խոչընդոտների վերացմամբ էժանացել են մի շարք ապրանքատեսակներ․ Շաբոյան

Ընթացիկ տարվա հունվարին 2017-ի նույն ժամանակահատվածի համեմատ շաքարավազը, հավի թարմ միսը, ձեթը, ոսպը, ոլոռը, ալյուրը, կաթնամթերքի որոշ տեսակներ էժանացել են: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը: «Դրանք հիմնականում պայմանավորված են, մի կողմից` ԵԱՏՄ անդամակցությամբ, քանի որ առևտրային պայմանները բարելավվել են, հեշտացել է ԵԱՏՄ երկրներից ապրանքներ ներկրելը, մյուս կողմից` մուտքի խոչընդոտների վերացումն է` պայմանավորված հարկային և մաքսային վարչարարության բարելավմամբ»,-ասաց ՏՄՊՊՀ նախագահը:

Անդրադառնալով շաքարավազի գների նվազմանը` Արտակ Շաբոյանը նկատեց, որ նվազումը 13.3 տոկոս է, մեկ կիլոգրամ շաքարավազի գինը 392 դրամից իջել է ու դարձել 339 դրամ: Պաշտոնյայի խոսքով` իրենք հետևում ու պարտադրում են խոշոր ընկերություններին իրենց գնային քաղաքականությունը համահունչ դարձնել միջազգային շուկայում արձանագրված գնային փոփոխություններին:

Արտակ Շաբոյանը հավելեց, որ շաքարավազի շուկայում գների իջեցման գործում իր նպաստն է բերել նաև մրցակցության խորացումը: «Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այս պահի դրությամբ 56 տնտեսվարող շաքարավազ է ներմուծում երկիր: Ճիշտ է` մեծ մասը փոքր ընկերություններ են և ներկրում են սեփական արտադրության մեջ օգտագործելու նպատակով, բայց վերջին ժամանակահատվածում բավականին շատ տնտեսվարողներ են ավելացել այս ոլորտում»,-հավելեց Շաբոյանը:

Նրա խոսքով` մյուս ապրանքախմբերի դեպքում ևս ներկրողներն ավելացել են: Եթե մինչ ԵԱՏՄ անդամակցությունը հավի միս ներկրում էր 28 տնտեսվարող, ներկայում այն դարձել է 57, ձեթի շուկայում 47-ից դարձել է 59, ոսպ էր ներկրում 17-ը, ներկայում` 39-ը: Բրնձի ներկրմամբ էր զբաղվում 31, ներկայում՝ 62 տնտեսվարող, ոլոռը 15-ից դարել է 28, ալյուրը 30-ից` 67, մարգարինը` 26-ից` 52:

Արտակ Շաբոյանը առանձնացրեց բանանի շուկան, որտեղ ևս ներկրողներն ավելացել են: Մասնավորապես, եթե նախկլինում բանանի ներկրում իրականցնում էր 9 տնտեսվարող, ապա այժմ` 40:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում