Ամերիկյան գիտնականները պարզել են, որ սնունդի մեջ աղի մեծ քանակության կանոնավոր օգտագործումը, աղիներում իմունային համակարգի փոփոխությունների է բերում, որոնք իրենց հերթին բերում են մարդու կոգնիտիվ ֆունկցիաների դեգրադացիայի: Համապատասխան հետազոտությունը հրապարակվել է Nature Neuroscience-ում:
Մասնագետները ցույց են տվել, որ նատրիում քլորի չարաշահումը երեք շաբաթվա ընթացքում բերում է էնդոտելիալ դիսֆունկցիայի, ուղեղի արյան շրջանառության նվազման և կոգնիտիվ շեղումների, սակայն չի ազդում զարկերակային ճնշման վրա:
Աղի օգտագործմամբ դիետան մեծացրել է T-helper17 բջիջների քանակությունը աղիներում և նրա կողմից ինտերլեյկին-17 մոլեկուլների արտադրությունը: Հեղինակները ցույց են տվել, որ արյան շրջանառության մեջ ինտերլեյկին 17-ի աճը պայմանավորում էր տվյալ աղային դիետայի բացասական ազդեցությունը ուղեղային արյան շրջանառության վրա:
Մոլորակի բնակիչների կեսից ավելին ամեն օր օգտագործում են 80-140 տոկոսով ավելի շատ աղ: Աղի ավելցուկը մտնում է օրգանիզմ հիմնականում հացի, չոր նախաճաշի և պատրաստի ուտելիքների միջոցով: