Այս էքստրեմալ հաճույքի մեկ գիշերվա համար պետք է վճարել 950 դոլար:
Հյուրանոցի համարից բացվող գեղեցիկ տեսարանով արդեն չես զարմացնի: Իսկ եթե լողավազանի՞ց: Բալիի Ուլուվատու հանգստավայրում կարելի է լողավազանով առանձնատուն վարձել, որից դեպի Հնդկական օվկիանոս հրաշալի տեսարան է բացվում: Այս վայրը գտնվում է 150 մետրանոց ժայրի ծայրին, – հաղորդում է The Sun-ը:
Անդունդ գլորվելուց ձեզ պաշտպանում է միայն 9սմ հաստությամբ ապակին: Սակայն հյուրանոցի տերերը հավաստիացնում են, որ նման հույզեր ուրիշ ոչ մի տեղ հնարավոր չէ վերապրել:
Հյուրանոցի մակերեսը մեկուկես հեկտար է: Բացի չորս առանձնատներից, այստեղ կա սպա-սրահ, մարզասրահ, բար, գինու ամբար, կինոթատրոն և մանկական խաղասենյակ: