Բելգիացի «կանաչները» արտասովոր նախաձեռնությամբ են հանդես եկել:
Բելգիայում կանաչների Ecolo կուսակցության ներկայացուցիչները առաջարկել են մահացածների մոխիրը օգտագործել որպես կոմպոստ՝ բույսերի համար պարարտանյութ:
Լրագրողների տվյալներով՝ «կանաչները» հիմնվում են հետազոտության տվյալների վրա, համաձայն որոնց՝ մահից մեկ տարի հետո մարդու մարմինը վերածվում է էկոլոգիապես մաքուր և արդյունավետ կոմպոստի, որը, ըստ կուսակցության ներկայացուցիչների, շատ հարմար կլինի պուրակներից մեկի կանաչապատման համար:
Բացի այդ, մահացածի մոխիրը կարելի է օգտագործել ծառերի և բույսերի աճեցման համար՝ նրանց հիշատակին:
Քաղաքական գործիչներն ուզում են, որ Մոնսը դառնա առաջին քաղաքը, որտեղ կկիրառեն այս մեթոդը: