Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը խնդրում է խորհրդարանին իր վրայից հանել պատգամավորական անձեռնմխելիությունը;
Նա համապատասխան խնդրանքով դիմել է պատգամավորներին, որպեսզի ոստիկանությունը կարողանա իր դեմ հետաքննություն անցկացնել: Այս հայտարարությունը արել է ինքը՝ Բաբիշը, հունվարի 16-ին, խորհրդարանի նիստը սկսվելուց առաջ: Նա հիշեցրել է, որ իրեն մեղադրել են անօրինական կերպով Եվրամիության սուբսիդավորում ստանալու համար: Ներկայումս ոստիկանությունը հետաքննում է, արդյոք Բաբիշը տաս տարի առաջ օրինական կերպով է ստացել երկու միլիոն եվրոյի չափով օժանդակությունը՝ թաքցնելով ֆերմայի սեփականությունը և կոնֆերանս-կենտրոնը: Վարչապետը հերքում է օրինախախտումները: