Հունվարի 16-ին՝ ժամը 01:15-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում ստացած ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Հարություն Վանյայի Խաչատրյանը, ըստ հավաստի տեղեկությունների, ներընտանեկան խնդիրներով պայմանավորված ինքնասպանություն է գործել՝ ինքնաձիգից կրակելով կզակին:
Այսինքն՝ ըստ նախնական տեղեկությունների՝ նրա մահը զինծառայության հետ որևէ կապ չունի:
Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից տեղեկացրել էին, որ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: