Ֆիլիպ Կիրկորովը կմասնակցի «Եվրատեսիլ-2018»-ին որպես Doredos խմբի պրոդյուսեր։ Ինչպես հայտնում է Telegram-ի Super ալիքը, մոլդովական խումբը մրցույթին կներկայանա My Lucky Day երգով։
Երգի մրցույթին մասնակցելու իր պլանների մասին Կիրկորովը հայտնել էր դեռևս դեկտեմբերին։ Երգիչը լրագրողներին ասել էր, որ պատրաստվում է պրոդյուսերավորել երիտասարդ մասնակիցներից մեկին։
Երգի տեսանյութն արդեն հայտնվել է YouTube-ում։