Թուրքիան շարունակում է ռազմական տեխնիկա ուղարկել Սիրիայի հետ սահման՝ ԱՄՆ-ի հայտարարությունից հետո, թե իրենք կսովորեցնեն քրդերին պահպանել սիրիական սահմանները։ Այս մասին հայտնում է mk-turkey-ը։
Թուրքիայի սահմանամերձ Հաթայ նահանգի Ռեյհանլը շրջան է ուղարկվել 24 միավոր տեխնիկա, այդ թվում զրահափոխադրիչներ և կապի ճնշման մեքենաներ։
Թուրք զինծառայողները սիրիական Աֆրին շրջանի շուրջօրյա հսկողություն են իրականացնում։ Կիրակի Անկարան արդեն սահման էր ուղարկել ռազմական տեխնիկայի շարասյուն, այդ թվում 5 տանկ։