«Խաղատներ մուտք գործելու տարիքային շեմը պետք է բարձրացնել և դարձնել 25 տարեկան, որ գոնե իրենց աշխատած գումարները մսխեն, ոչ թե իրենց ծնողների»,- ԱԺ-ում «Ելք» խմբակցության հեղինակած՝ Շահումով խաղերի և ինտերնետային խաղերի խաղատների մասին օրենքում փոփոխությունների մասին օրինագծի քննարկմանը առաջարկեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը:
Ի պատասխան՝ Էդմոն Մարուքյանն ասաց, որ հարցը կարելի է քննարկել, ուղղակի Հայաստանում չափահաս դառնալուց հետո անձանց ամեն ինչ թույլատրվում է, միակ սահմանափակումը սա է, իսկ, օրինակ, ԱՄՆ-ում ալկոհոլ օգտագործելու իրավունք ունեն 21 տարեկանն անց անձինք:
Մանրամասները՝ տեսանյութում: