Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և Սաուդյան Արաբիայի «Ալ Շաբաբ» թիմի կիսապաշտպան Մարկոս Պիզելին հնարավոր է վերադառնա ղազախական «Ակտոբե»:
«Համաձայնության գալու դեպքում Պիզելին պատրաստ է վերադառնալ և խաղալ «Ակտոբեում» երկու անգամ ավելի փոքր աշխատավարձով, որը նա ստանում է Սաուդյան Արաբիայում: Մարկոսը շատ է ցանկանում վերադառնալ «Ակտոբե» իր ընկերների մոտ»,- Sports.kz-ի հետ զրույցում ասել է Պիզելիի ներկայացուցիչ Տիգրան Մկրտչյանը:
Հիշեցնենք, Պիզելին դատի էր տվել «Ակտոբեին» պնդելով, որ ղազախական ակումբը պայմանագիրը խզելով չէր կատարել ֆինանսական պարտավորությունները: