Ֆրանսիայի քաղաքացիները դիմել են Ռուսաստանի վարկառուների միջազգային ֆեդերատիվ ասոցացիա՝ պահանջելով վերադարձնել Վլադիմիր Լենինի կողմից 1918 թվականի հրամանով արձակված պարտքերը։ Այս մասին հայտնում է RFI ռադիոն։
Հաղորդվում է, որ վճար են պահանջում ռուսական երկաթուղային ընկերությունների պետպարտատոմսերի տերերի մոտ 400 հազար ժառանգներ։ 1867 թվականից՝ 30 տարի ֆրանսիացիները ներդրել են արժեթղթերում ավելի քան 15 մլրդ ֆրանկ, ինչը հավասար է 53 մլրդ եվրոյի։
Ասոցացիայի նախագահ Էրիկ Սանիտասի խոսքով՝ Ռուսաստանը պետք է վճարի, քանի որ իրեն սնանկ չի հայտարարել, իսկ պետպարտքը վաղեմության ժամկետ չունի։
Նշվում է, որ 1997 թվականին Մոսկվան Փարիզի հետ կնքել է համաձայնագիր, որով ռուսական կողմը 330 մլն եվրո է վճարել ցարական պարտքի փակման հաշվին։