Friday, 29 03 2024
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»

Ստեփանակերտը երկակի չափանիշներ է կիրառում Ադրբեջանին զենքի մատակարարման հարցում

Հունվարի 13-ին հայկական ԶԼՄ-ները, հղում անելով livejournal-ում «diana_mihailova» հեղինակի բլոգին  հայտնեցին, որ Ադրբեջանը 50 միավոր հակատանկային հրթիռ է գնել Ուկրաինայից։

Համաձայն հրապարակված լուրերի՝ նախորդ տարվա ապրիլին Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը ուկրաինական «Ուկրսպեցէքսպորտ» պետական ընկերության միջոցով Կիևի «Լուչ» կոնստրուկտորական պետական բյուրոյից 25 միավոր РК-2С և 25 միավոր РК-2ОФ հակատանկային հրթիռներ է գնել։ Բաքվին սպառազինություն վաճառելու համար Կիևը քննադատության է արժանացել պաշտոնական Ստեփանակերտի կողմից։

Մոսկվային կարելի է, Կիևին՝ ոչ

Մեկնաբանելով Ադրբեջանին ուկրաինական սպառազինության վաճառքի գործարքը՝ Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն Ուկրաինային մեղադրել է ահաբեկչությանը սատարելու մեջ։

«Բայց մի բան իր [խմբ․ Դավիթ Բաբայանի] համար հստակ է` Ուկրաինայի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքը նշանակում է սատարել ահաբեկչությանը», – գրում է «Առավոտը»` անուղղակի մեջբերելով արցախցի պաշտոնյայի խոսքը։

Մյուս կողմից, երբ 2017-ի հուլիսին Ռուսաստանից Բաքու ժամանեց սպառազինության հերթական խմբաքանակը, Բաբայանը Մոսկվայի գործողություններն ահաբեկչության սատարում չորակեց։ Ավելին, նախագահի մամուլի քարտուղարը «Ազատություն» ռադիոկայանին տված մեկնաբանության մեջ փորձել էր արդարացնել Ռուսաստանի նման քայլը։ Պաշտոնյան հայտարարել էր, որ եթե Ռուսաստանը չմատակարարի զենքը, «այլ պետություն է մատակարարելու»։

«Այս գործարքը մենք չենք դիտարկում որպես հայության դեմ ուղղված գործարք։ Սա պարզապես բիզնես է Ռուսաստանի և Ադրբեջանի միջև, որը կրկնում եմ, մենք կարծում ենք, որ ճիշտ չէ և Ադրբեջանն այն պետությունը չէ, որին պետք է մատակարարվի նման զենք, բայց դա արդեն Ռուսաստանի ներքին գործն է․․․», – ասել էր Բաբայանը։

Այսինքն, Ստեփանակերտը երկակի չափանիշներ է կիրառում միևնույն հարցի վերաբերյալ՝ արդարացնելով Ռուսաստանի՝ Ադրբեջանին զենքի մատակարարումը և որևէ այլ երկրի նույն քաղաքականությունն անվանելով «ահաբեկչության սատարում»։ Մինչդեռ այս տրամաբանությամբ, կարծում ենք Կիևի որոշումը ևս պետք էր դիտարկել որպես երկրի «ներքին գործ»։ Հատկապես հաշվի առնելով հանգամանքը, որ ի տարբերություն Ռուսաստանի Ուկրաինան Հայաստանի հետ ռազմավարական նույն դաշիքնում չէ և ընդհանուր անվտանգության որևէ պարտավորություն չունի Հայաստանի նկատմամբ։

«Անհասկանալի տրամաբանությո՞ւն»

Բաբայանը հայտարարել է նաև, որ Կիևի գործողությունների մեջ «անհասկանալի փիլիսոփայություն և տրամաբանություն կա» և Ուկրաինան քայլեր է անում, որոնք ի օգուտ Ադրբեջանի են։
Հարկ է հիշեցնել, որ 2014 թվականից սկսած, երբ Ռուսաստանը բռնակցեց Ուկրաինայի մաս հանդիսացող Ղրիմի թերկաղզին Հայաստանը մշտապես դեմ է քվեարկել Ռուսատանի անօրինական գործողությունները դատապարտող օրինագծերին՝ փաստացի աջակցելով Ղրիմի բռնակցումը։ Միջազգային հարթակում ՌԴ-ին աջակցող նման երկրների թիվը երկու տասնյակ է։ Հայաստանը նման քվեարկություններին հիմնականում հայտնվում է այնպիսի երկրների շարքում, ինչպիսիք են Բելառուսը, Նիկարագուան, Սուդանը, Սիրիան և Հյուսիսային Կորեան։

Մեղադրանքի հիմքն ու հիմնական հասցեատերը

Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ Բաբայանը Կիևին մեղադրել է ահաբեկչությանը սատարելու մեջ, հիմք ընդունելով livejournal-ում հրապարակված մի գրառում։ Թեև «Ուկրսպեցէքսպորտը» տարիներ առաջ՝ 2011 թվականին, իր կայքէջում հրապարակել է Ադրբեջանի Պաշտպանական արդյունաբերության նախարարի հայտարարությունը «Լուչ»-ի հետ համատեղ հակահրթիռային արդյուանբերության վերաբերյալ բանակցությունների մասին, սակայն այժմ որևէ այլ վստահելի աղբյուր Ուկրաինայից Ադրբեջան զենքի մատակարարման մասին տեղեկատվությունը չի հրապարակել։

Այնուամենայնիվ, առաջնորդվելով Արցախի նախագահի մամուլի քարտուղարի տրամաբանությամբ, կարելի է ասել, որ փաստացի Ադրբեջանին զենք մատակարելով Ռուսաստանը 85 տոկոսով «ահաբեկչություն սատարող» երկիր է։ Համաձայն Միջազգային խաղաղության Ստոկհոլմյան ինստիտուտի տվյալների՝ 2010-2014թթ. ընթացքում Ադրբեջանի գնած հարձակողական զինամթերքի ռուսական բաժինը կազմել է հենց 85 տոկոս:

Արեն Մելիքյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում