Tuesday, 23 04 2024
Փաշինյանի պատասխանն Էրդողանի շանտաժին
Գավառում ընթանում են ճանապարհների փոսային նորոգման աշխատանքներ
Իջևանում կասեցվել է սանիտարահիգիենիկ նորմերը կոպիտ խախտած «Մայիսյան կամուրջ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
20:30
Ստոլտենբերգն Ուկրաինային օգնությունն անվանել է ներդրում ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ
Իսրայելը 200 օրվա ընթացքում Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 8,4 հազար պաղեստինցի է ձերբակալել
ԱԳ փոխնախարարը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը քննարկել են Հարավային Կովկասի գործընթացները
Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ նախագահը և Ֆրանսահայերի խորհրդի նախագահը կարևորել են ֆրանսահայ կազմակերպությունների լայն գործունեությունը
Ուղիղ․ Ջահերով երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ
ՀՀ ԱԳ փոխնախարարը Արգենտինայի նորանշանակ դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
19:20
ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքեր
19:10
Լա Մանշի նեղուցը հատելու փորձի ժամանակ 5 մարդ է զոհվել
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև

Ծառուկյանի ընտրությունը՝ կամ-կամ

«Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր խորհրդարանում հայտարարել է, որ չի բացառվում ՀՀ նախագահի ՀՀԿ ներկայացրած թեկնածուին սատարելը: Ծառուկյանը, որ սովորաբար բացառիկ դեպքերում է գալիս խորհրդարան, գուցե այսօր եկել էր հենց այդ հայտարարության համար:

Միաժամանակ, այս համատեքստում, Ծառուկյանը բավականին ուշագրավ հայտարարություններ է արել գնաճի և վարչապետի աշխատանքի վերաբերյալ հարցադրումների մասով: Նա գործնականում չի արտահայտել շատ հստակ դիրքորոշում, ասելով, թե քաղաքացիները պետք է ասեն՝ լավ են ապրում հիմա, թե՞ անցյալ տարի էին լավ ապրում: Սա վարչապետի աշխատանքի բավականին «անորոշ գնահատական է, իսկ գնաճի մասով Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ փողոց դուրս չեն գալիս, քանի որ հարցի լուծում են ուզում, իսկ դրա համար կմասնակցեն խորհրդարանում կազմակերպվելիք լսումներին և կտեսնեն, թե ինչ որոշում է լինելու:

Լսումները, ինչպես հայտնի է, խորհրդարանին «ցուցում» կամ խորհուրդ է տվել Սերժ Սարգսյանը, երբ մի քանի օր առաջ նախագահականում ընդունել էր ԱԺ Խորհրդի անդամներին, այդ թվում՝ Գագիկ Ծառուկյանին: Հենց այդ հանդիպման ժամանակ էլ Սերժ Սարգսյանը ցանկություն էր հայտնել, որ ՀՀ չորրորդ նախագահը խորհրդարանում ընտրվի «ընդարձակ մեծամասնությամբ», այսինքն նաև «Ծառուկյան» դաշինքի ձայնով: Սերժ Սարգսյանին այդ հանգամանքը անհրաժեշտ է ներհամակարգային բալանսավորման քաղաքականության տեսանկյունից, որով նա փորձում է երաշխավորել իր ազդեցությունը համակարգում բոլոր դեպքերում:

Գագիկ Ծառուկյանն էլ ըստ երևույթին Սերժ Սարգսյանից լրացուցիչ երաշխիքներ է ակնկալում, նախագահի նրա թեկնածուին սատարելու և այդպիսով բալասնավորման քաղաքականությանը աջակցելու համար: Ըստ ամենայնի հենց դա է պատճառը, որ Ծառուկյանը առայժմ անորոշ է արտահայտվում թե գնաճի, թե վարչապետի գործունեության վերաբերյալ, սպասելով թերևս, թե ինչ երաշխիքներ կներկայացնի Սերժ Սարգսյանը: Այդ տեսանկյունից, Ծառուկյանը ըստ էության կանգնած է ընտրության առաջ՝ կամ սատարել Սերժ Սարգսյանի նախագահի թեկնածուին, կամ Կարեն Կարապետյանին:

Հարցն այն է, թե Ծառուկյանի համար որքանով է այդ «ընտրության» հնարավորությունն այսպես ասած ազատ: Ծառուկյանը Սերժ Սարգսյանի անփոխարինելիության մասին հարցին արձագանքել է, որ իր համար անփոխարինելի մարդ չկա: Տվյալ դեպքում թերևս առկա է հայելային հարցադրումը Սերժ Սարգսյանի տեսանկյունից՝ Գագիկ Ծառուկյանը նրա համար անփոխարինելի՞ է, թե ոչ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում